News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի եւ Գերմանիայի ղեկավարների հետ «Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերի ավելացման» հետ կապված, տեղեկացրել է Սպիտակ տունը։

«Ղեկավարները քննարկել են ընդհանուր մտահոգությունը Ուկրաինայի հետ սահմանին ռուսական ռազմական հզորության ավելացման եւ Ռուսաստանի էլ ավելի կոշտ հռետորաբանության հետ կապված»,- ասվում է Սպիտակ տան հայտարարությունում։

«Նրանք կոչ են արել Ռուսաստանին նվազեցնել լարվածությունը եւ համաձայնել են այն հարցում, որ դիվանագիտությունը, հատկապես նորմանդական ձեւաչափով, Դոնբասի հակամարտության լուծման միակ ճանապարհն է Մինսկյան համաձայնագրերի կատարման միջոցով»։

Կոչը նպատակ ուներ  ցուցադրել ԱՄՆ եւ եվրոպական մյուս դաշնակիցների համերաշխությունը Վլադիմիր Պուտինի հետ Բայդենի տեսազանգի նախաշեմին, որը, ինչպես սպասվում է, կենտրոնացած է լինելու Ուկրաինայի վրա։

Խոսակցության ժամանակ ղեկավարները «ընդգծել են իրենց աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը» եւ համաձայնել են կապ պահպանել «համակարգված եւ համապարփակ մոտեցման վերաբերյալ»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ