News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 24
USD
388.33
EUR
422.31
RUB
5.1
Տեսնել լրահոսը

Հաջորդ տարի ԱՄՆ ռազմաօդային ուժերը կդիմեն ֆինանսավորման համար՝ գաղտնի մարտական ​​անօդաչու թռչող սարքերի ծրագրերի մշակման նպատակով, որոնք նախատեսված են կործանիչների եւ ռմբակոծիչների հետ միասին աշխատանքի համար: Այս մասին POLITICO-ին հայտնել է ռազմաօդային ուժերի նախարար Ֆրենկ Քենդալը։

Նրա խոսքով` խոսքն անօդաչու մարտական ​​մեքենաների եւ անօդաչու պլատֆորմների մասին, որոնք նախատեսված են F-22 կամ F-35 կործանիչների, ինչպես նաեւ B-21-ի նման ռմբակոծիչների հետ համատեղ աշխատանքի համար։

Նա ասաց, որ ծրագրերի գոյությունը պաշտոնապես կբացահայտվի հաջորդ տարվա սկզբին Կոնգրեսին ներկայացվող բյուջեի միջոցով, սակայն մանրամասները գաղտնի կմնան: «Դրանք գաղտնի ծրագրեր կլինեն,- պարզաբանել է Քենդալը,- բայց ես կփորձեմ դրանք գործարկել 2023 թվականին»:

«Եզակի եւ բարձր արտարողական անօդաչու թռչող սարքերում ներդրումները ցույց են տալիս, որ ռազմաօդային ուժերն օգտագործում են առկա տեխնոլոգիաները՝ դրանց վճռական տեխնոլոգիական առավելություն տալու համար»,- ասել է ռազմաօդային ուժերի պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Դեյվ Դեփթուլան` հետախուզության շտաբի պետի նախկին տեղակալը, ով ներկայումս ղեկավարում է Միթչելի օդատիեզերական հետազոտությունների ինստիտուտը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ