News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն «առանցքային գերատեսչությունների ղեկավարների» հետ քննարկել է «ռուսական ռազմական հզորության կուտակումն Ուկրաինայի հետ սահմանին»:

Օսթինը հանդիպել է ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ շտաբի նախագահ, գեներալ Մարկ Միլիի, ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ղեկավար գեներալ Թոդ Ուոլթերսի եւ այլոց հետ՝ «քննարկելու իրավիճակն Ուկրաինայում եւ, իհարկե, արեւմտյան Ռուսաստանում»,- լրագրողներին ասել է Պենտագոնի մամուլի խոսնակ Ջոն Քիրբին:

«Ես չեմ խորանա հետախուզական գնահատականների մեջ, բայց [Օսթինը] շատ ուշադիր կերպով տեղեկացնում է բարձրաստիճան ռազմական եւ քաղաքական ղեկավարներին այն մասին, ինչ մենք շարունակում ենք տեսնել. լրացուցիչ [ռազմական] կարողություններ, որոնք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շարունակում է կուտակել իր երկրի արեւմտյան մասում եւ Ուկրաինայի շուրջ»,- ասել է Քիրբին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ