News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Պենտագոնն ավարտել է շինարարությունը եւ շուտով կսկսի նոր հեռահար ռադարի փորձարկումը, որը հակահրթիռային պաշտպանության համակարգի մաս է կազմում։ Այն կարող է հետեւել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներին, ինչպես նաեւ հաջորդ սերնդի սպառնալիքներին, ինչպիսիք են հիպերձայնային զենքերը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

ԱՄՆ պաշտպանության նախարարության 2015 թվականի պլանը կենտրոնական Ալյասկայում նոր հեռահար ռադարի տեղակայումն էր, որը կօգնի ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգին ավելի լավ ճանաչել Իրանի կամ Հյուսիսային Կորեայի կողմից արձակված պոտենցիալ թշնամու հրթիռները եւ ավելացնել որսող հրթիռների հնարավորությունները Ալյասկայում եւ Կալիֆոռնիայում:

Հեռահար ճանաչման ռադարը (LRDR) Հյուսիսային հրամանատարությանը հնարավորություն կտա ավելի լավ պաշտպանել Միացյալ Նահանգները բալիստիկ եւ հիպերձայնային հրթիռների սպառնալիքներից: Այս մասին հայտարարել է հակահրթիռային պաշտպանության գործակալության տնօրեն, փոխծովակալ Ջոն Հիլլը։

Ալյասկայի Clear Space Force կայանում տեղակայված ալեհավաքներն ունեն 18 մետր բարձրություն եւ 18 մետր լայնություն: LRDR-ն օգտագործում է առաջադեմ գալիումի նիտրիդի տեխնոլոգիան՝ իր հզորությունը մեծացնելու համար: Համակարգի արժեքն այս պահին մոտ 1.5 միլիարդ դոլար է կազմում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ