News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Շվեդիայում ջերմաստիճանն իջել է զրոյից ցածր, սակայն հեռավոր Նայմակա գյուղը ռեկորդ է սահմանել՝ նախօրեին գրանցված -42.7 °C աստիճանով:

«Կեսօրին ջերմաստիճանը նվազել է մինչեւ -42.7 °C»,- հայտնել է է Շվեդիայի SMHI օդերեւութաբանական ազգային գործակալության օդերեւութաբան Էմմա Հերենստամը: Ուշ կեսօրին, ըստ SMHI-ի նախնական տվյալների, Նայմակայում ջերմաստիճանը նվազել է մինչև -43.8 °C:

SMHI-ն կանխատեսում է, որ երեքշաբթի ցածր ջերմաստիճանը կպահպանվի, իսկ Նայմակում եւ Շվեդիայի մնացած մասերում չորեքշաբթիից սկսած ավելի տաք եղանակ է սպասվում:

Նայմական հաճախ Շվեդիայի ամենացուրտ վայրերից մեկն են անվանում ձմռանը: Այն գտնվում է անմիջապես Ֆինլանդիայի հետ սահմանին` Շվեդիայի ծայր հյուսիսում, եւ այնտեղ կարելի է հասնել միայն Ֆինլանդիայով: Այնտեղ ընդամենը երկու մարդ է ապրում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ