News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կարմիր շուկայի ուղղությամբ ադրբեջանական ակտիվությունն ուղղակի սպառնալիք է բնակիչների հոգեբանական անձեռնմխելիության և բնականոն կյանքի կազմակերպման տեսանկյունից։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը` հաստատելով նախօրեին Կարմիր շուկայի ուղղությամբ ադրբեջանական հենակետերից արձակված կրակոցների մասին տեղեկությունը։

«Երեկ, ժամը 21։30-ի սահմաններում, մոտ 15 րոպե տևողությամբ կրակահերթ է եղել։ Դեպի օդ են կրակել` խաղաղ բնակչությանը վախեցնելու նպատակով, նաև լուսարձակող փամփուշտներ են օգտագործել։ Որևէ վնասի մասին տեղեկություն չունենք, այսօր իրավիճակը հանգիստ է եղել, նոր կրակոցներ չեն արձանագրվել»,- նշեց Ստեփանյանը։

Նշենք, որ թշնամու հենակետերը Կարմիր շուկայից մոտ 1 կմ հեռավորության վրա են գտնվում։ Ստեփանյանն ասում է` հատկապես վերջին օրերին ադրբեջանական զինուժի ակտիվացումը նաև ակտիվ գյուղատնտեսական աշխատանքները խաթարելու նպատակ ունեն։ Եթե անգամ օդ են կրակում` միևնույնն է` մարդկանց բնականոն կյանքը խաթարվում է։

«Մենք անընդհատ պնդում ենք, որ քաղաքացիական բնակավայրերի մոտակայքից այդ հենակետերը պետք է հեռացվեն, որովհետև միայն իրենց ներկայությունն այնտեղ արդեն իսկ սպառնալիք է։ Այս պահին աշնանացան աշխատանքների ժամանակաշրջան է, իսկ բնակիչներն իրենց գյուղատնտեսական աշխատանքներն անվտանգ իրականացնելու համար սպառնալիք են զգում»,- պարզաբանեց Ստեփանյանը։

Արցախի ՄԻՊ-ի խոսքով` խնդրի լուծման միակ տարբերակը ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում, հայկական բնակավայրերին մոտ գտնվող ադրբեջանական հենակետերը հետ քաշելն է։ Հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումը նաև ռուս խաղաղապահներին են հայտնել, բայց մինչև այժմ խնդիրը մնում է առկախված։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ