News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կոլումբիական Gulf Clan թմրակարտելը վերահսկում է Պանամայով տեղափոխվող կոկաինի խմբաքանակի կեսից ավելին եւ գլոբալ տրանսպորտային հանգույցում ստեղծել է լոգիստիկ եւ փողերի լվացման լայն ցանց, հայտնում է AP-ն։

Պանամայի ոստիկանապետ Ջոն Դորնհեյմը հայտարարել է, որ կարտելը ներթափանցում է երկրի բիզնես հատված: «Տարեկան յոթ միլիոն կոնտեյներ շարժվում է երկրի նավահանգիստներով, երկուսը՝ Խաղաղ օվկիանոսի ափին եւ երեքը Կարիբյան ավազանում, եւ դա խթանում է երկրի օրինական տնտեսությունը»,-ասել է Դորնհեյմը։

Նրա խոսքով՝ Պանամայում սպանությունների 70%-ը կապված է թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ։

Հայտարարությունները հնչել են մի քանի օր անց այն բանից հետո, երբ Պանամայի իշխանությունները տարբեր ռեյդերների ժամանակ առգրավել են 10 միլիոն դոլար կանխիկ գումար եւ ձերբակալել 57 մարդու: Ձերբակալվածների թվում են պետական ​​պաշտոնյաներ եւ անվտանգության ուժերի ներկայացուցիչներ։

Անվտանգության նախարար Խուան Մանուել Պինոն ասել է, որ հնարավոր են նոր ձերբակալություններ, քանի որ Պանամայում կարտելի ցանցի ծավալները բացահայտված չեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ