News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 21
USD
481.66
EUR
546.54
RUB
6.29
Տեսնել լրահոսը

Ներկայացրել եմ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծ, որի համաձայն զինծառայողների առողջական վիճակի հետազոտությունը, փորձաքննությունը եւ բուժումը կկատարվում են առաջնահերթ եւ անվճար՝ պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության շրջանակներում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ-ում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Նրա խոսքով, իրենք այցելել են մի շարք զինվորական հոսպիտալներ եւ պարզել, որ զինծառայողների պարագայում առաջնահերթ բուժսպասարկում նախատեսված չէ. «Ստացվում է, որ սպան 14 օր առաջնագծում լինելուց հետո պետք է 14 օրում հնարավորություն ունենա կարգավորելու իր առողջական խնդիրները, հնարավոր է, որ նա  նա ընդհոըւպ մինչեւ 1 ամիս հերթի մեջ լինի տարբեր քաղաքացիական հիվանդանոցներում: Այս նախաձեռնությունը բյուջեի վրա որեւէ ծանրաբեռնվածություն չի առաջացնում: Մենք գտնվում ենք պատերազմական իրավիճակում եւ մենք պարտք ունենք ամեն օր արձանագրելու, որ պարտք ունենք զինծառայողներին եւ պատրասկամություն ունենք այդ պարտքը վերադարձնելու: Սակայն կառավարությունը տվել է բացասական եզրակացություն, նաեւ ԱԺ հանձնաժողովը տվեց բացասական եզրակացություն:

Հիմնավորումն այն էր, որ հերթի մեջ կարող են լինել ուրիշ մարդիկ, խտրական վերաբերմունք կցուցաբերվի: Սա ամենավատ ձեւակերպումն է:

Ես գիտեմ, որ շուտով ամբիոնին կմոտենա գնդապետի որդի, բուժծառայության սպա եւ կասի՝ ուզում եք ասել, որ դուք ավելի շատ եք մտածում զինծառայողների մասին, քան մե՞նք: Ուզում եմ արձանագրել՝ այո, որովհետեւ փաստերը խոսում են դրա մասին»,-ասաց նա:

Տպել
Ֆոտոռեպորտաժներ