News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


ԱԺ օրակարգում ընդգրկված է «Հայաստան» խմբակցության կողմից ներառված է «Ռազմագերիների, պատանդների, անհայտ կորածների եւ պահվող այլ անձանց ճակատագրի պարզման եւ հայրենիք վերադարձնելու խնդիրները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկում անցկացնելու հարցը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

Նա դիմեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին՝ ասելով. «Դուք որպես ԱԺ ղեկավարություն կարողացե՞լ եք ապահովել, որ նիստին ներկա լինի Նիկոլ Փաշինյանը, ԱԳ նախարարը, պաշտպանության նախարարը, ԱԱԾ ղեկավարը: Դա եղել է մեր պահանջը, որ ներկա լինեն եւ մեր հարցերին պատասխանեն»:

Ի պատասխան Ռուբինյանն ասաց. «Տիկին Գրիգորյան, ինձ թվում է՝ դուք մի փոքր թյուր պատկերացում ունեք խորհրդարանականների փոխհարաբերությունների եւ ԱԺ նախագահության ու պատգամավորների փոխհարաբերությունների մասին: ԱԺ նախագահության պարտականությունն է ապահովել Ազգային ժողովի աշխատանքների  նորմալ գործունեությունը եւ դա կատարվում է: Իսկ թե  կառավարությունից ով կգա կամ չի գա այդ քննարկմանը, կարծում եմ՝ ձեր եւ կառավարության հարաբերությունների տիրույթում է կամ կառավարության նպատակահարմարությունների տիրույթում է»:

Աննա Գրիգորյանը հորդերց չմոռանալ, որ Հայաստանը խորհրդարանական երկիր . «Դուք պետք է անեիք ամեն բան, որպեսզի վերջիններս ներկա լինեին նիստին»:

Ռուբինյանն էլ հիշեցրեց, որ յուրաքանչյուր քառօրյայի ժամանակ տեղի է ունենում կառավարության հետ հարցուպատասխան, որի ժամանակ կարելի է հարցեր ուղղել:

Տպել
Ամենաշատ