News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 25
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

«Հայաստանից ժամկետներ եմ ակնկալում ստանալ, թե ե՞րբ կգործարկվի «Զանգեզուրի միջանցքը»»: Այս մասին, երեկ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Ալիևը, իր երկրի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այս հայտարարությունը մեզ համար, իհարկե նորություն չէր։ Իլհամ-Նիկոլ տանդեմն այդ հարցը վաղուց են ի նկատի ունեցել՝ որպես 44-օրյա պատերազմում կազմակերպված պարտության հետևանքներից մեկը։

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» աշխարհաքաղաքական գլոբալ խաղում՝ թյուրքական կողմերի ամենաբաղձալի կտորն է, որը դեմ է առել ռուս-պարսկական, ինչպես նաև հնդկա-չինական շահերի կտրուկ հակադրությանը և առաջ չի գնում (որքան էլ որ Նիկոլը թուրքերին խոստացած լիներ)։

Սյունիքի վրայով «միջանցք» երբեք չի լինելու, որքան էլ որ Իլհամը փորձի սպառնալ։ Իսկ Նիկոլի պարագայում, հստակ է, որ եթե միջանցքի հարցը կա և օրակարգից չի հանվել, ուրեմն կապիտուլյանտ իշխանությունից կրկին պատերազմի հոտ է գալիս։ Որովհետև, Նիկոլի օտարերկրյա «տերերի» մի հատվածը պահանջում է տալ, իսկ մյուս հատվածը՝ արգելում է քննարկել որևէ «միջանցքի» հարց։

Իր տգիտության, թուլամորթության, գեղցու շուստրիության և իշխանամոլության պատճառով, տարածաշրջանային մուրճի և սալի արանքում հայտնված Նիկոլը՝ կապիտուլյանտի մանդատով, առայժմ փորձեր է անում «արդարացնել» իր աղետաբեր վերընտրությունը։ Իսկ արդյունքում՝ Հայաստանը կանգնել է անխուսափելի ընտրության առաջ. կամ նոր պատերազմ, կամ իշխանափոխություն։

Հ.Գ. այսօր իշխանափոխությունը նպատակ չէ, այլ միջոց՝ պետականության շարունակվող քարուքանդը կանգնեցնելու, և երկիրն աշխարհաքաղաքական նոր հարվածների տակից դուրս բերելու համար։

Ժողովրդի գիտակից մասը գոնե, պետք է տեսնի ու հասկանա այս պարզ ճշմարտությունը։ Իսկ նիկոլապատկան անգիտակից մասն իրավունք ունի դա չհասկանալու, որովհետև առաջնորդվում է միայն ստամոքսով ու «նախկինացավի» կարծրատիպերով»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ինչո՞ւ են ուզում «Գոյ» թատրոնը մատնել չգոյության
Հիմա էլ, ահա, «Գոյ» թատրոնի ետևից են ընկել: Թատրոնի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր Արթուր Սահակյանը...
«Փաստ». Ինչո՞ւ են ուզում «Գոյ» թատրոնը մատնել չգոյության
Հիմա էլ, ահա, «Գոյ» թատրոնի ետևից են ընկել: Թատրոնի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր Արթուր Սահակյանը...
«Փաստ». Ինչո՞ւ են ուզում «Գոյ» թատրոնը մատնել չգոյության
Հիմա էլ, ահա, «Գոյ» թատրոնի ետևից են ընկել: Թատրոնի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր Արթուր Սահակյանը...
«Ժողովուրդ». Նոր մանրամասներ ԱԺ-ում տեղի ունեցած հայտնի միջադեպի գործով
Մասնավորապես, տեղեկացանք, որ ՀՀ քննչական կոմիտեն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս...
«Փաստ». Փորձագետներն են թիրախավորվում. նոր տեղեկատվական արշավ
Ըստ այդմ, որոշվել է կտրուկ հակադարձել բոլոր նրանց, ովքեր «կհամարձակվեն» հավաքական Արևմուտքի...
«Հրապարակ». Շարունակվում է Հրաչյա Սարգսյանի յուրայինների հեռացումը քաղաքապետարանից
Ավելի վաղ գրել էինք, որ հրաժարականի օրը  դիմում են գրել նաեւ մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի նախագահ....
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ