News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 21
USD
481.66
EUR
546.54
RUB
6.29
Տեսնել լրահոսը

Վայոց Ձորի մարզում, այսօր՝ դեկտեմբերի 7-ին,  ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08:40–ի սահմաններում Արցախի Հանրապետության բնակիչ, 26-ամյա Արթուր Առաքելյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 2.2-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է  եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պաշտպանիչ արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդ Ա. Առաքելյանն ու նրա ուղևոր, Արցախի Հանրապետության բնակիչ, 46-ամյա Անահիտ Շաբոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա օպերատիվ ժամանած ԱԻՆ փրկարարները:

Կայքի տեղեկություններով՝  վիրավորները  մայր ու որդի են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պակիստանի դատարանը կնոջը մահապատժի է դատապարտել՝ նրան մեղավոր ճանաչելով աստվածանարգության մեջ
Դատարանի որոշմամբ կինը նաեւ դատապարտվել է 10 տարվա ազատազրկման․․․
Անչափահասը գողացել էր փոստատարի փողերը
Մարտունու ոստիկանների բացահայտումը...
Մեքենայի առուվաճառքի շուրջ ծագած վեճի ժամանակ դանակահարել 49-ամյա վարդենիսցուն. Բացահայտում մի քանի ժամում
Տորֆավան գյուղում կատարված դանակահարությունը ոստիկանները բացահայտեցին հաղորդումից ժամեր անց...
Յուրացում է կատարվել քրեակատարողական հիմնարկից. Հրազդանի համայնքային ոստիկանների բացահայտումը
Բացահայտման ուղղությամբ հետախուզական միջոցառումներ սկսվեցին։ Օպերատիվ...
Գայի պողոտայում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու Mitsubishi Grandis-ը
Երեւանում, այսօր՝ հունվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 15։10-ի…
Մեկ օրում բացահայտվել է 70 հանցագործություն, որից 7-ը՝ նախկինում կատարված
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 19-ից 20-ը...