News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը կրում է պոպուլիստական բնույթ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը:

Նշենք, որ նախագիծը ներկայացրել էր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը, որով առաջարկում էր, որ զինծառայողների առողջական վիճակի հետազոտումը, փորձաքննությունն ու բուժումը կատարել առաջնահերթ ու անվճար՝ պետության երաշխավորած բժշկական օգնության ու սպասարկման շրջանակում:

Թագուհի Թովմասյանը Արսեն Թորոսյանին հակադարձեց. «Պարոն Թորոսյան, պոպուլիզմի մեջ ինձ մեղադրելուց առաջ եկեք միասին գնանք հիվանդանոցներ ու ինքներդ ձեր աչքով տեսեք՝ զինծառայողները ինչքան ժամանակ են հերթ կանգնում, հոսպիտալներում ինչքան ժամանակ իրենց դուրսգրումը չի արվում մինչեւ ՄՌՏ հետազոտության իրենց հերթը հասնի ու դա տեւեւմ է ամսից ավել: Դուք այստեղ խոսում եք բաներ ինչպես միշտ իրականությունից կտրված, որեւէ փաստական հիմնավորում չունեցող: Սյունիքից այստեղ եկած զինծառայողի համար բուժզննումն իրականացվում է սովորական քաղաքացիների նման ու մի ստեք»:

ԱԺ փոխնախագահ Ռուբեն ռուբինյանը կոչ արեց բոլորին չօգտագործել բառեր, որոնք սրում են իրավիճակը. «Տիկին Թովմասյան, ինչո՞ւ եք ասում՝ մի ստեք: Դրանք տարբեր բաներ են, մի վիճեք ինձ հետ: Դժվար չի ցիվիլ շփվել իրար հետ»:

Արսեն Թորոսյանն ընդդիմադիր գործընկերոջն անարձագանք չթողեց՝ նշելով. «Խնդիրն այն է, որ այդ օրենքը ոչ մի ավելի մեծ արտոնություն չի սահմանելու: Այդ ավելի մեծն արդեն սահմանված է: Տիկին Թովմասյան, եթե դուք երբեմն քարոզչական նպատակներով հոսպիտալներ եք այցելում, ես հիմնականում այնտեղից դուրս չեմ գալիս ու ինձ ստելու մեջ մեղադրելուց առաջ ավելի լավ է նայեք հայելու մեջ մեկ-մեկ»:

Նշենք, որ նախագծին կողմ քվեարկեց 28 պտգամավոր, դեմ՝ 55, ձեռնպահ՝ 2, եւ այն չընդգրկվեց ԱԺ օրակարգում:

Տպել
Ամենաշատ