News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մետատիեզերքը կործանարար կդառնա հասարակության համար, երբ այն ստանա իր իրական ձեւը հաջորդ տասնամյակի ընթացքում: Սակայն մի քանի ընկերություն կարող է մեծ օգուտ քաղել նոր թվային էկոհամակարգից, ասում է Jefferies-ի վերլուծաբան Սայմոն Փաուելը, գրում է Yahoo Finance-ը։

«Միակ մետատիեզերքը կարող է ի հայտ գալ 10 տարի անց, բայց զարգացմանը զուգահեռ այն կարող է խաթարել մարդու կյանքում գրեթե ամեն ինչ, ինչը դեռ չի խաթարվել»,- ասել է Փաուելը:

«Համավարակն արագացրել է տարբեր տեխնոլոգիաների ներդրումը։ Շատ մարդիկ ստիպված են իրենց կյանքից ավելի շատ ժամանակ ծախսել առցանց՝ հաղորդակցությունից մինչեւ աշխատանք, կրթությունից մինչեւ զվարճանք: Այս անցումն առցանց աշխարհ կշարունակվի»։

Իր ամենապարզ ձեւով մետատիեզերքն առցանց աշխարհ է, որը ընդլայնված իրականություն, վիրտուալ իրականություն եւ 3D ավատարներ է ներառում: Այս աշխարհի ձեւավորմանը զուգահեռ ամեն ինչ կարող է կտրուկ փոխվել: «Ամեն ինչի թվայնացումը նոր աշխարհ կստեղծի, ուր մենք բոլորս կարող ենք մտնել եւ դուրս գալ: Մետատիեզերքը կարելի է որպես թվային դարաշրջանի նոր հարթակ դիտարկել: Մենք դա որպես պատյան են դիտարկում, որը կմիավորի այլ թվային հարթակներ: Այն չի փոխարինի համացանցը, այլ կկառուցվի դրա վերեւում եւ, այլ տեխնոլոգիաների եւ ինտերֆեյսների հետ համատեղ, թույլ կտա մեզ, ըստ էության, մտնել այնտեղ եւ, հնարավոր է, ապրել դրանում»,- բացատրում է Փաուելը:

Ակնկալվում է, որ այս վիրտուալ միջավայրը կփոխի ոչ միայն մարդկանց փոխազդեցության ձեւը ֆիզիկական աշխարհի հետ, այլ նաեւ այն, թե ինչպես ենք մենք աշխատում այլոց հետ:

Փաուելը խոստովանում է, որ ներդրողների համար դեռ վաղ է ընտրել վերջնական հաղթողներին մետատիեզերքում: Բայց ներդրողները կարող են սկսել «հարձակման պլան» մշակել։

«Սկզբում կենտրոնացեք այն սարքերի վրա, որոնք անհրաժեշտ են ինտերնետը մետատիեզերքի վերածելու համար: Այնուհետեւ` այն ծրագրային ապահովման, որը կնախագծի եւ կտեղադրի այն, եւ, ի վերջո, այն ձեռնարկությունների, որոնք օգտագործման սցենարներ են ստեղծում»,- հավելել է Փաուելը:

Վերլուծաբանը մետատիեզերքից մի քանի պոտենցիալ հաղթողների է առանձնացնում հիմնականում` սոցցանցերի եւ խաղերի ոլորտներից։

«Facebook (Meta)/SNAP-ը երկուսն էլ աշխատում են մետատիեզերքի համար անհրաժեշտ սարքերի վրա` միեւնույն ժամանակ սոցիալական հարթակների զգալի հասանելիություն ունենալով: Roblox-ը (RBLX) ամենամոտն է վաղ մետատիեզերքին: TakeTwo-ն (TTWO) ներկայումս թողարկում է երեք խաղ, որոնք, հնարավոր է, կարող են մետատիեզերք լինել վաղ փուլում: Electronic Arts-ը (EA) ունի մի քանի IP հասցեներ, որոնք կարող են վերածվել պատերով մետատիեզերքի՝ Skate-ը, Sims-ը, SimCity-ն եւ նույնիսկ դրա սպորտային ֆրանշիզները: Activision Blizzard-ը (ATVI) վաղ մետատիեզերքի նորարարներից մեկն է` World of Warcraft-ով իր գրադարանում: Ավելին, Call of Duty-ն կարող է օգտագործել մետատիեզերքի կառուցման գործիքներից շատերը՝ օգտատերերին ավելի լավ դրամայնացնելու եւ ներգրավելու համար»,- նշում է Փաուելը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ