News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 7-ին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեծամասնություն կազմող պատգամավորների ջանքերով օրակարգում չընդգրկեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը», որը նախկինում բացասական եզրակացություն էր ստացել ԱԺ շրջանակային հանձնաժողովի կողմից: Օրինագիծը որոշ արտոնություններ է նախատեսում բժշկական կենտրոններ այցելած զինվորականների համար։

Դեմ քվեարկեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 55 պատգամավոր, կողմ` հանդես եկել «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցություններից 28 պատգամավոր։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը, ներկայացնելով նախագիծը խորհրդարանում, պարզաբանեց առաջարկվող փոփոխությունների էությունը. «Լրացումները, մասնավորապես, ենթադրում են, որ զինծառայողների բուժզննումները, անալիզները եւ բուժումը պետք է իրականացվեն անվճար եւ առանց հերթի՝ պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում։ Զինվորական հոսպիտալներ կատարած մեր այցելությունները պարզել են, որ զինվորականների համար առաջին կարգի բժշկական օգնություն եւ սպասարկում չկա: Ստացվում է, որ սպան, ով երկու շաբաթվա ընթացքում պետք է կարողանա բարելավել իր առողջությունն առաջնագծում գտնվելու 14 օրից հետո, պետք է մեկ ամիս հերթ կանգնի սովորական քաղաքացիական հիվանդանոցում՝ օրենքով պահանջվող ՄՌՏ ստանալու համար»,- պարզաբանեց պատգամավորը՝ հիմնավորելով փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ