News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 24
USD
481.63
EUR
545.49
RUB
6.17
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր՝ դեկտեմբերի 7-ին, արձագանքեց իր հասցեին ԱԺ-ում այսօր հնչեցված հայտարարությանը, որն արել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը:

«Դահլիճից դուրս աշխատասենյակում անընդհատ լսում եմ, որ իմ անունն են տալիս. ասացի՝ գամ, ոչ մի բան բաց չթողնեմ, մեր գործընկերներին ողջունեմ, որոշակի հարցերի հետ կապված լուսաբանեմ:

Կարծում եմ՝ սուտ ասած չեմ լինի, եթե ասեմ, որ Հայաստանի ժողովուրդը հոգնել է կենցաղային և ոչ քաղաքական ելույթներից: Ես կարծում եմ՝ հոգնել են այն բանից, որ մենք այստեղ իրար տարբեր ձևերով բզկտում ենք: Նրանք գործ եւ օրենսդրական նախաձեռնություններ են ուզում տեսնել»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

ԱԺ նախագահը չցանկացած անդրադառնալ ընդդիմադիր գործընկերների հայտարարություններին՝ հայտարարելով, թե դրանք, հիմնականում, կրում եմ դեմագոգիկ բնույթ:

«Տիկին Արեգնազ Մանուկյանի ելույթի հետ կապված կարելի է ասել 2-3 բան. Առաջինը, ես բոլոր բարձրացված հարցերին արդեն պատասխանել են: Երկրորդը, տիկին Մանուկյանը դատարանում ստիպված կլինի իր ասածները ապացուցել, հակառակ պարագայում կվճարի գումար և այստեղից կհերքի իր ասածներն իմ անձի վերաբերյալ, որովհետև դրանք կատարյալ սուտ են»,-ասաց նա:

Ալեն Սիմոնյանը կոչ արեց մնալ կառուցողական դաշտում, հակառակ պարագայում հերթով, անուն առ անուն, նախադասություն առ նախադասություն կասի այն ամենը, ինչը, թերևս, բոլորը գիտեն մեր գլխավոր հերոսների, մեր ընդդիմադիր գործընկերների, մեր քաղաքական գործիչների, նախկին նախագահի պաշտոնը զբաղեցնողների և նրանց շրջապատի մասին:

«Մի ստիպեք մտնել այդ դաշտ, այդ դաշտում դուք մշտապես, մոտակա 50 տարին պարտված եք լինելու», - ասաց ԱԺ նախագահը:

Հիշեցնենք, որ Արեգնազ Մանուկյանն այսօր հայտարարել էր, թե իշխանափոխությունից հետո լավացել են Ալեն Սիմոնյանի ու նրա ընտանիքի գործերը. «Նրա եղբայրը «Եվրոասֆալտ» ընկերությունում տնօրեն է դարձել 2020-ի հուլիսին ու դրանից հետո այդ կազմակերպությունը, երջանիկ պատահականությամբ, սկսել է ասֆալտի տենդերներ շահել ու բյուջեի հաշվին հարստանալ», - ասել էր պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել