News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 22
USD
482.12
EUR
546.68
RUB
6.3
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան ի գիտություն է ընդունում ԱՄՆ հայտարարությունը Պեկինում 2022թ. ձմեռային Օլիմպիական խաղերի դիվանագիտական բոյկոտի մասին եւ հայտարարում է, որ եվրոպական մակարդակով կլինի համակարգված արձագանք այդ հարցում, տեղեկացնում է Reuters-ը։

«Մենք ի գիտություն ենք ընդունում ամերիկացիների որոշումը։ Երբ մենք երկյուղներ ունենք մարդու իրավունքների հետ կապված, մենք այդ մասին ասում ենք չինացիներին, մենք անցած տարվա մարտին պատժամիջոցներ ենք մտցրել։ Մենք կհամակարգենք մեր գործողությունները եվրոպական մակարդակով»,- ասվում է Ելիսեյան պալատի հայտարարությունում։

Մեծ Բրիտանիայի փոխվարչապետ Դոմինիկ Ռաաբն իր հերթին հայտարարել է, որ Լոնդոնը անհրաժեշտ ժամանակին կդիտարկի հարցն այն մասին, թե արժե արդյոք հայտարարել դիվանագիտական բոյկոտ Պեկինում 2022թ. ձմեռային Օլիմպիական խաղերին։

Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ ԱՄՆ կառավարության պաշտոնական անձինք կբոյկոտեն Պեկինի Օլիմպիական խաղերը Չինաստանում մարդու իրավունքների հետ կապված «վայրագությունների» պատճառով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ