News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 21
USD
482.12
EUR
546.68
RUB
6.3
Տեսնել լրահոսը

Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) դարձել են առաջին մահմեդական երկիրը, որը հրաժարվել է հանգստյան ուրբաթ օրից, ասվում է ԱՄԷ-ի կառավարության որոշման մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ուրբաթը մուսուլմանների համար սուրբ օր է։ Մուսուլմանները կարծում են, որ հենց ուրբաթ օրն է Ալլահը ստեղծել Ադամին, ով այդ օրը մտավ դրախտ եւ այդ օրը վտարվեց այնտեղից, եւ վերջին ժամը չի լրանա որեւէ այլ օր, բացի ուրբաթից:

Այդ օրը մուսուլմանների համար տոն է համարվում: Այդ օրը ընդունված է մզկիթներում մասնակցել հատուկ ուրբաթօրյա աղոթքին եւ ժամանակ հատկացնել սիրելիներին, հետեւաբար բոլոր մահմեդական երկրներում ուրբաթ օրը հանգստյան օր է, իսկ աշխատանքային շաբաթը սկսվում է կիրակի օրը:

«Շաբաթվա ընթացքում հանգստյան օրերը երկարացվում են կես օրով, հանգստյան օրերը շաբաթ եւ կիրակին են, ինչպես նաեւ` աշխատանքային ուրբաթ օրվա կեսը։ Ուրբաթ օրը պաշտոնական աշխատաժամանակը 4.5 ժամ է՝ 7.30-ից մինչեւ 12.00»,- ասվում է որոշման մեջ։

Ընդ որում, ԱՄԷ-ի իշխանությունները հայտարարել են, որ ուրբաթօրյա քարոզն ու աղոթքը մզկիթներում կանցկացվեն նույն ժամանակ եւ կսկսվեն տեղական ժամանակով 13.15-ին, սովորաբար ուրբաթօրյա աղոթքը սկսվում է 11.00-ին եւ ավարտվում 13.00-ին։ Պետական ​​հիմնարկների աշխատակիցները կարող են ուրբաթ օրը հեռավար աշխատել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ