News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 23
USD
388.17
EUR
418.91
RUB
5.04
Տեսնել լրահոսը

«Սբերբանկ»-ի գործադիր տնօրեն Գերման Գրեֆը քննադատել է մետատիեզերքը, որը փորձում է կառուցել Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։ Առայժմ աշխարհում ոչ մի իրական մետատիեզերք չկա, ասել է նա Finopolis 2021 նորարարական ֆինանսական տեխնոլոգիաների ֆորումին, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Մետատիեզերքը մի աշխարհ է, որտեղ իրականում գոյություն չունեցող վիրտուալ օբյեկտները միաձուլվում են ֆիզիկական իրերի եւ իրադարձությունների հետ մեկ հարթակում:

«Դուք ասացիք, որ կա երկու միտում՝ էկոհամակարգեր եւ մետատիեզերքներ: Եթե ​​էկոհամակարգերն արդեն գոյություն ունեցող իրականություն են` գրեթե ամբողջ աշխարհում, ապա մետատիեզերքը, հավանաբար, այն միտումն է, որը դեռ տեսանելի է, բայց չկա ոչ մի մետատիեզերք, քանի որ տեխնիկապես ոչ ոք դեռ չի կարողացել կատարել այդ անցումը»,- նշել է Գրեֆը: «Ես չեմ հավատում Ցուկերբերգի մետատիեզերքին: Նույնիսկ նրա ելույթից հետո ես եւս մեկ անգամ նայեցի նրա բոլոր պրոդուկտները եւ հագա այդ Oculus-ը եւ անցկացրեցի դրա մեջ մեկ ժամից ավելի` առաջին անգամ իմ կյանքում: Չգիտեմ, միգուցե պետք է մեկ ամիս այնտեղ անցկացնել, դրանից հետո կվարժվենք։ Բայց դա հարմար չէ։ Դա շատ լուրջ ճնշում է նույնիսկ հասուն մարդու համար։ Մինչդեռ այդ բոլոր ավատարներն այնքան անհրապույր են, եւ խաղերն այնքան կատարյալ չեն, նույնիսկ` խաղերը: Այնտեղ պարզապես արժեքավոր ոչինչ չկա»,- ասել է Գրեֆը:

Նա հավելել է, որ ավելի շատ հավատում է ընդլայնված իրականությանը։ Ընդ որում, ըստ «Սբերբանկ»-ի ղեկավարի, ապագայում մետատիեզերքի միտումը կազդի բոլորի վրա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ապրիլի 3-ից 1800 դրամ/30 օր սակագնով հասանելի Z կանխավճարային սակագնային պլանը կարխիվացվի. Վիվա-ՄՏՍ
Այն բաժանորդները, որոնք արդեն օգտվում են «Z»  կանխավճարային սակագնային պլանից…
Բիթքոինի փոխարժեքը 2023թ. ընթացքում կհասնի 35 հազար դոլարի. Bloomberg
Բիթքոինը սրընթաց բարձրանում է...
ՌԴ նախագահի աշխատակազմի աշխատակիցներին խնդրել են մինչեւ ապրիլի 1-ն ազատվել iPhone-ներից. «Коммерсантъ»
Մարտին Մերձմոսկովյան մարզում տեղի ունեցած սեմինարի ժամանակ պաշտոնյաներին ասել են, որ ապրիլի սկզբին պետք է ազատվել iPhone-ներից․․․
Բիթքոյնի արժեքը գերազանցել է 28 000 դոլարը
Առեւտրի ծավալով կրիպտոարժույթների խոշորագույն Binance բորսայում բիթքոյնը մեկ օրվա ընթացքում թանկացել է 0,8%-ով․․․
Հայաստանում պաշտոնապես գործարկվեց VAR համակարգը
Կենտրոնական VAR համակարգը միացված է տարածաշրջանում եզակի օպտիկամանրաթելային NGN ցանցին...
ԱՄՆ-ն սպառնում է արգելել TikTok-ը, եթե չինացի սեփականատերերը չվաճառեն իրենց բաժնեմասերը․ WSJ
ԱՄՆ վարչակազմը TikTok-ը դիտարկում է որպես սպառնալիք ազգային անվտանգությանը․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ