News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կրեմլը Պուտինի եւ Բայդենի բանակցություններում որեւէ առաջընթացի ակնկալիք չունի։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Ամեն դեպքում բանակցությունների իմաստ կա։ Եվ հենց դրա վրա է հիմնված նախագահ Պուտինի դիվանագիտական ​​աշխարհհայացքը։ Նա պատրաստ է խոսել, բայց զրույցը պետք է լինի փոխադարձ հարգանքի հիման վրա, եւ գործընկերները պետք է հաշվի առնեն միմյանց շահերն ու մտահոգությունները»,-ասել է Պեսկովը։ «Չեմ կասկածում, որ մեր նախագահը պատրաստ կլինի իր մտահոգությունները փոխանցել իր ամերիկացի գործընկերոջը, լսել իր ամերիկացի գործընկերոջ մտահոգությունները եւ համապատասխան բացատրություններ տալ նրան»,-հավելել է Պեսկովը։ 

Ընդ որում, Պեսկովը նշել է, որ Կրեմլը Պուտինի եւ Բայդենի բանակցություններում որեւէ առաջընթացի ակնկալիք չունի։

Նրա խոսքով՝ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ կխոսի ոչ թե էմոցիաներից, այլ ազգային շահերից ելնելով։

«Ընդհանուր առմամբ, մենք տեսնում ենք, որ լարվածությունն աճում է հռետորաբանության մեջ, բայց, այնուամենայնիվ, հորդորում ենք պահպանել մտքի սթափությունը։ Ավելին, նախագահները երբեք չեն խոսում էմոցիոնալ տրամադրվածությունից ելնելով, այլ միշտ խոսում են դե ֆակտո՝ ելնելով իրենց ազգային շահերից»,-ասել է Պեսկովը։ 

Նշենք, որ Պուտինն ու Բայդենը տեսակապով բանակցություններ կանցկացնեն երեքշաբթի երեկոյան։ Ենթադրվում է, որ նրանք կքննարկեն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, ՆԱՏՕ-ի առաջխաղացումը դեպի Ռուսաստանի Դաշնության սահմաններ եւ անվտանգության երաշխիքների  մասին ՌԴ նախագահի նախաձեռնությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ