News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 22
USD
482.12
EUR
546.68
RUB
6.3
Տեսնել լրահոսը


ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է, թե համացանցում հայտնված տեսանյութը, որտեղ ինքն ասում է, որ Ադրբեջանում հայտնված գերիներն իր համար արդեն չկան, մոնտաժված է։

«Նյութը մոնտաժված է, խոսքը բանակցությունների մասին է, խոսքը տարբեր իրավիճակներում պետության դիրքորոշման մասին է։ Շատ ցավում եմ, որ մեր հայրենակիցները, որոնք ներկայանում են աջակից և գալիս ու խնդրում են, ասում են՝ կարող ենք Ձեզ մի քանի հարց տալ, ես էլ պատասխանում եմ, ընթացքում նկատեցի, որ մի աղջիկ կար, եթե չեմ սխալվում՝ անունը Հասմիկ, որ հեռախոսը պահել էր։ Ասացի՝ խնդրում եմ չնկարահանել, որովհետև զրույցի ենք բռնվել, որը չեմ ուզում հրապարակային ասել։ Նա ասաց, թե՝ «չէ, ինչ եք ասում»։ Նման իրավիճակներն օգտագործվում են Հայաստանի շահերը հետ մղելու համար։ Էն բոլոր մարդիկ, ովքեր նման քայլ են անում, պետք է գիտակցեն, որ կա քրեական պատասխանատվություն», - ասաց Ալեն Սիմոնյանը։

Հիշեցնենք՝ «Դեժավյու» տելեգրամյան ալիքը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը միջոցառումներից մեկի ժամանակ քաղաքացու հետ զրույցում ասում, թե գերիներն իր համար «արդեն չկան»։

Լրագրողների նետ զրույցում Ալեն Սիմոնյանն ասել է նաև, թե կան զինվորներ և սպաներ, որոնք իրենց պարտականությունը չեն կատարել ու հայտնվել են գերության մեջ. ՀՀ սահմանը պաշտպանելու փոխարեն նախընտրել են հանձնվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ