News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 22
USD
482.12
EUR
546.68
RUB
6.3
Տեսնել լրահոսը


Ընտրությունների արդյունքում հաղթել է ժողովուրդը, և գործող իշխանությունը պարտավոր է ընդունել ընտրությունների  արդյունքները։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։

«Ուժերը, որոնք ասում են, որ ընտրություններում պարտվելով «Քաղաքացիական պայմանագիր» ուժող ուժը պարտվում է, որոշ համայքննեորւմ հազիվ են կարողացել անցողիկ շեմը հաղթահարել, և այդ անցումային շեմը հաղթահարելու և գործող իշխանության ներկայացուցիչներից 10-15 անգամ ավել ձայն հավաքելու մասին ենք խոսում, ապա արդյուքները շատ ակնհայտ են։ Ժողովուրդն ինչ որոշում ընդունի, մենք պարտավոր ենք ընդունել դա։ Իսկ եթե խախտումներ են եղել, իհարկե, պետք է վիճարկենք»,- նշեց նա։

Անդրադառնալով տեղեկություններին, որ օրինակ Վեդիում դպրոցի տնօրենին սպառնացել են աշխատել իշխանության համար, և ազատել են աշխատանքից պահանջը չկատարելու, Բաքոյանը խորհուրդ տվեց դպրոցի նախկին տնօրենին դիմել ոստիկանություն, հակառակ դեպքում՝ դա կդիտվի որպես զրպարտանք։

«Եթե կան տնօրեններ, մանկավարժներ, որոնք իրենց դասաժամը փորձելու են որպես քարոզարշավ օգտագործել, դատապարտում եմ նման տնօրենների և ուսուցիչների վարքագիծը։ Այն, որ պետք է անձնագրեր վերցնեն, հետո ճնշում գործադրեն ու ուղղորդումներով ընտրություն կկատարվի, ևս դատապարտելի է»,- ասաց Բաքոյանը։

Բաքոյանը հերքեց մամուլի տեղեկությունները, որ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուները ընտրակաշառք ենք բաժանել։

«Լո՞ւրջ եք ասում։ ՔՊ-ն փող ունենար, իր ընտրական քարոզարշավը կկազմակերպեր։ Մենք չենք գողանում ու թալանում, ու պետք չէ որ մենք գողանանք ու թալանենք»,- ընդգծեց Ռուստամ Բաքոյանը։

Անդրադառնալով համացանցում հայտնված տեսանյութին, որտեղ Ռուստամ Բաքոյանը հայհոյում է Թլիկ համայնքի ղեկավարին, Բաքոյանն ասաց, որ հահոյանքն իր համար դատապարտելի է։

«Ընդունում եմ, որ ճիշտ չէ հայհոյելը, և հայհոյանքն առհասարակ դատապարտում եմ։ Անընդունելի է դա, որը նաև իմ կողմից է եղել, ինչ-որ կրիտիկական վիճակի է հասցրել, բայց որևէ պատառաբանություն չի կարող լինել, որի արդյունքում կարող է լինել հայհոյանք։ Հաղորդում կներկայացնի, թե՝ ոչ, չեմ կարող ասել, օրենքն ինչ կասի, այդպես էլ կշարջվենք»,- նշեց Բաքոյանը։

Բաքոյանի խոսքով՝ ինքը եղել է Վարդենիսից մինչև Ջերմուկ առաջնագծի բոլոր վայրերում, որտեղ մեր զորքն է։

«Կարող եմ ասել, որ մենք պատրաստված ենք, ունենք տնակներ, վրաններ և մաքսիմում հնարավոր պայմաններ ենք ստեղծել, որ ձմռանը մեր զինվորները պաշտպանված լինեն»,- հավելեց Բաքոյանը։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ