News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 22
USD
388.17
EUR
418.91
RUB
5.04
Տեսնել լրահոսը


Իհարկե, դատապարտելիէ ցանկացած մեկի, այդ թվում Ալիեւի նկրտումները Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ եւ դրա դեմ պետք է պայքարել, բայց պայքարը սկսվումէ  միասնականությունից եւ պետական ինստիտուտների նկատմամբ հարգանքից: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Աժ-ում հայտարարեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե բադալյանը:

«Երբ այստեղ ընդդիմությունը ԱԺ-ի երդման արարողությունը դարձնում է իր սեփական քմահաճույքը, ես սա ընկալում եմ որպես անհարգալից  վերաբերմունք պետական ինստիտուտների նկատմամբ: Մեկն ասում է՝ կուսակցական երդմնակալությանը մասնակցել եմ, այլեւս երդում չեմ տալու, մեկ ուրիշը իր ուրույն երդումն է ասում, այսպես չի լինում:

Երբ մենք համահայկական միասնության կոչ ենք անում, բայց դիմում ենք՝ «հարգարժան ընդդիմություն», անտեսելով 53-ից ավելի տոկոս ձայն ստացած իշխանությանը, սա իշխանության նկատմամբ վերաբերմունք չի, այլ վերաբերմունք է իշխանությանը քվեարկած հանրության նկատմամբ»,-հայտարարեց նա:

Իշխող ուժի պատգամավորն անդրադարձավ նաեւ ԱԺ նախագահի համար շուրջ 200 հազար դոլար արժողության ծառայողական մեքենա գնելուն՝ ասելով. «Ինչ վերաբերում է պադավատապետությանը, ուզում եմ հիշեցնել, որ 2018 թվականից մինչ օրս կառավարությունը, նաեւ ԱԺ այն ժամանակվա նախագահ Արարատ Միրզոյանը կրճատել են ավելի քան 40 տոկոս ծառայողական մեքենաներ: հետեւաբար մեկ մեքենայի գնումը «պտադավատություն» արտահայտության տակ անընդհատ ներկայացնելը անհարիր եմ համարում, առավել եւս, որ այդ մեքենան Ալեն Սիմոնյանը իրենց տուն չի տանելու: Մեքենան գնվել է ըստ անհրաժեշտության, եւ եթե դֆուք գաք իշխանության, այն կլինի ձերը»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ