News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Իշխանությունները վախենում են, որ եթե սկսեն աշխատանքներ տանել առաջնագծի կահավորման ուղղությամբ, հնարավոր է իրադարձությունների որոշակի զարգացում։ Այս մասին դեկտեմբերի 7-ին  լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Նրա խոսքով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ից սկսած, երբ ադրբեջանցիներն առաջ եկան, նրանց պետք է դիմավորեին ոչ թե հովիվները, այլ պետության ներկայացուցիչները։

Նա նշեց, որ շարունակում է առաջնագծի զինծառայողներից ահազանգեր ստանալ։ Նրա խոսքով՝ ասել, թե առաջնագիծը կահավորված է, նշանակում է ծաղրել զինծառայողներին։ «Բանակում առկա խնդիրներն իշխանությունների համար երկրորդական նշանակություն ունեն, նրանք զինծառայողների համար նորմալ պայմաններ չեն ստեղծում»,-ընդգծեց պատգամավորը։

Թագուհի Թովմասյանը հիշեցրեց, որ զինծառայողների առողջությունն ապահովելու հետ կապված խնդիրները դեռ լուծված չեն, իսկ վերջերս նրանց համար չեղարկվել է պետպատվերը։ «Զինծառայողները (նկատի ունի պայմանագրային զինծառայողներին-խմբ․) պետք է հիվանդանոցներում արտահերթ բուժզննման հնարավորություն ունենան այն ​​ժամանակահատվածում, երբ իջնում ​​են առաջնագծից։ Իշխանություններն այդ ուղղությամբ ոչինչ չեն անում։ Ստում են՝ ասելով, թե 2019 թվականից հարցը լուծված է»,-պարզաբանեց նա։

Թովմասյանը նկատեց, որ ՏԻՄ ընտրություններին որոշ վայրերում ոչ ոք չի մասնակցել քվեարկությանը։ «Սա խոսում է այն մասին, որ նույնիսկ պետական ​​ապարատի աշխատակիցները չեն վախեցել կորցնել իրենց աշխատանքը։ Կոնսոլիդացիայի նման օրինակը, հուսով եմ, վարակիչ կլինի»,-եզրափակեց պատգամավորը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ