News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 22
USD
388.35
EUR
418.21
RUB
5.05
Տեսնել լրահոսը

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն Ուկրաինայի ղեկավարության վերջին հայտարարություններն անվանել է «գիտակցության հոսք»՝ նշելով, որ Կիեւն իր դիրքորոշումն օրական մի քանի անգամ փոխում է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Լավրովը նշել է․ «Ուկրաինայի ղեկավարության կազմում որքան մարդ, այնքան՝ կարծիք, եւ նրանցից յուրաքանչյուրը կարող է օրական մի քանի անգամ փոխել իր կարծիքը»։ 

«Եվ նույն ինքը՝ պարոն (Ուկրաինայի նախագահ Վլադիմիր) Զելենսկին, եւ նրա նախարարը…։ Ահա նրանք ունեն պաշտպանության նոր նախարար (Ալեքսեյ Ռեզնիկով), որը փոխվարչապետ էր։ Երեկ, կարծես, ասաց, որ Ուկրաինան պետք է հրավիրի կամ արդեն հրավիրել է անգլիացիների, կանադացիների եւ ամերիկացիների Դոնբաս՝ առաջնագիծ։ Երկու ժամ անց նա ասաց, որ չեն հրավիրի։ Ըստ ամենայնի՝ ավագ ընկերները նրան բացատրեցին, որ արդեն չափն անցել է»,-ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը՝ նման գործընթացներն անվանելով գիտակցության հոսք։ 

Ավելի վաղ՝ կիրակի, Ուկրաինայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան, Կանադան եւ Միացյալ Նահանգները պետք է իրենց զորքերը տեղակայեն երկրի այն տարածքներում, «որոնք կարող են դառնալ առաջնագիծ Ռուսաստանի լայնածավալ հարձակման դեպքում»։ Ավելի ուշ Ռեզնիկովն ինքն իրեն ուղղել է՝ ասելով, որ Ուկրաինային «ամերիկացի զինվորներ պետք չեն, իրենց  պետք է զենք» եւ այլն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Հնդկաստանը խորապես մտահոգված է Ուկրաինայում հակամարտության սրմամբ
Մենք կրկնում ենք, որ ռազմական գործողությունների էսկալացիան չի բխում որեւէ մեկի շահերից․․․
ՀԲ-ն հավանություն է տվել Ուկրաինային ուղղված 530 միլիոն դոլարի հավելյալ օգնությանը
«Այսօր Համաշխարհային բանկի ղեկավարությունը հավանություն է տվել 530 միլիոն դոլարի լրացուցիչ ֆինանսավորմանն Ուկրաինային»,-գրել է նա Twitter-ի իր էջում․․․
Ամենաշատ