News
Լրահոս
News
Կիրակի
Հունվար 16
USD
480.88
EUR
550.94
RUB
6.32
Տեսնել լրահոսը

Unvaxxed Sperm կրիպտոարժույթի (չպատվաստված սերմի) անանուն ստեղծողները իսկապես հակավաքսերներ են, փոխանցում է Vice-ը։ 

Մշակողները հրաժարվում են ներկայացնել իրենց ամբողջական անունները եւ օգտագործում են կեղծանուններ։ Նրանցից մեկը՝ Ջեյսոնը, նշել է, որ նախագիծը ստեղծվել է «օբյեկտիվ գիտական ​​հետազոտությունների շարունակականությունն ու քննարկումների ազատությունն ապահովելու համար»։ Այնուամենայնիվ, մեկ ուրիշը, ով ներկայացել է որպես Ֆաուչի (ԱՄՆ-ի գլխավոր վարակաբանի անունը Էնթոնի Ֆաուչի է), պատասխանել է, որ իրենք որոշ չափով դեմ են պատվաստանյութերին: 

Նշվում է, որ Unvaxxed Sperm-ի հիմնադիրները պնդում են, որ մարդկանց 90 տոկոսը COVID-19-ի դեմ պատվաստանյութի կարիք չունի։ Բացի այդ, նրանք առաջարկում են հիվանդությունը բուժել իվերմեկտինով (մակաբույծ դեղամիջոց, որն օգտագործվում է անասնաբույժների կողմից կենդանիների բուժման համար)։

Ընդ որում, հակավաքսերային կրիպտոարժույթի հիմնադիրներն իրենց հաճախորդներին նույնիսկ օգուտներ չեն խոստանում։ Նրանք նշում են, որ առաջին հերթին ցանկանում են այն դարձնել վիրուսային եւ գրավել ինչպես պատվաստանյութի հակառակորդների, այնպես էլ նրանց, ովքեր դեռ կասկածներ ունեն։ Նրանք նախատեսում են թողարկել հանրաճանաչ ծառայությունների անալոգներ, օրինակ՝ ծանոթությունների ծառայություն հակավաքսերների համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ