News
Լրահոս
News
Կիրակի
Հունվար 23
USD
482.12
EUR
546.68
RUB
6.3
Տեսնել լրահոսը

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ներկայացուցիչներին: Նախարարն առաջնահերթ անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և  գերիների անհապաղ ազատ արձակման հարցին։ Անդրեասյանը ընդգծել է Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ վճիռների կատարման կարևորությունը, որը վերաբերում է 44-օրյա պատերազմի հետևանքով գերեվարված և մինչ օրս Ադրբեջանում պահվող անձանց։ Այդ մասին NEWS.am –ին հայտնեցին Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից:

Կարեն Անդրեասյանն այնուհետև ներկայացրել է արդարադատության նախարարության բարեփոխումների օրակարգը։ Անդրադարձ է կատարվել Սահմանադրական բարեփոխումների ոլորտում, ինչպես նաև էլեկտրոնային արդարադատության, Դատական ակտերի հարկադիր կատարման,  Պրոբացիայի ծառայությունում իրականացվող աշխատանքներին։

ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը շնորհակալություն է հայտնել Կարեն Անդրեասյանին համագործակցության համար։ Շմիդտը ընդգծել է, որ ԵԽ-Հայաստան գործողությունների ծրագիրն ավարտին է մոտենում 2022թ․-ին, և կարևորել է 2023-2026թթ․-ի ծրագրի նախագծումը, որի շրջանակներում նախաձեռնելու են այնպիսի գործողություններ, որոնք ուղղված կլինեն արդարադատության ոլորտի բարեփոխումներին։

Հանդիպման ընթացքում ՄԻԵԴ վճիռների կատարման բաժնի ղեկավար Պավլո Պուշկարը ներկայացրել է ՄԻԵԴ վճիռների կատարման հարցում Հայաստանի արդարադատության նախարարության դերը։ Քննարկվել է՝  Աշոտ Հարությունյանի, Մուշեղ Սաղաթելյանի գործով ՄԻԵԴ-ի վճիռները  և  դրանցում առկա խնդիրները, որոնք մասամբ լուծում են ստացել,  ինչը ողջունել են ԵԽ բոլոր ներկայացուցիչները։

ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարը կարևորել է նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքները։ Մարտինա Շմիդտը  շնորհակալություն է հայտնել նախարարին համագործակցության համար։

ԵԽ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նախարար Կարեն Անդրեասյանը կարևորել է ընտրական գործընթացի թափանցիկությունը, անդրադարձ է կատարվել վերջին ՏԻՄ ընտրություններին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արման Խաչատրյանը նշանակվել է Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի…
ԵԽԽՎ հանձնաժողովը կոչ է արել Երեւանին, Բաքվին եւ Թբիլիսիին «երաշխավորել գեյ-շքերթներ անցկացնելու իրավունքը»
Խորհրդարանականները նաեւ կոչ են արել հարավկովկասյան երեք պետություններին «բարելավել սեռական եւ վերարտադրողական առողջության ծառայությունների հասանելիությունը, ինչպես նաեւ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների վերաբերյալ տեղեկատվության...
ԵԽ գլխավոր քարտուղարը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածության հետ կապված մտահոգություն է հայտնել
«Ես մտահոգված եմ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ շարունակվող միջադեպերի վերաբերյալ հաղորդագրություններով․․․
ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Եվրոպայից ժամանած հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների...
Վահե Հակոբյանը հանդիպել է ԵԽ պատգամավոր Լարս Պատրիկ Բերգի հետ
«Վերածնվող Հայաստան» կուսակցության ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, քննարկվել...
Ալեն Սիմոնյանը ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների հետ քննարկել է ԱԺ-ում լրագրողների աշխատանքը
Հանդիպմանը քննարկվել են հետպատերազմյան իրողություններին առնչվող հարցեր, Հայաստանում ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, օրենսդրական բարեփոխումներին վերաբերող թեմաներ...
Ֆոտոռեպորտաժներ