News
Լրահոս
News
Կիրակի
Հունվար 23
USD
482.12
EUR
546.68
RUB
6.3
Տեսնել լրահոսը

Լավ էդ ԱԺ-ն դարձրել եք գազանանոց, այ հավեր, ամեն մեկդ էդ շենքից դուրս, մենակ մանդատով եք ներկայանում, որ շանսատակ չանեն, ինչպե՞ս կարող եք էդքան իջնել ու օգնականի վրա ձեռք բարձրացնել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։

«Բայց դուք ինչ լակոտ դուրս եկաք…

Լավ էդ ԱԺ֊ն դարձրել եք գազանանոց, այ հավեր, ամեն մեկդ էդ շենքից դուրս, մենակ մանդատով եք ներկայանում, որ շանսատակ չանեն, ինչպե՞ս կարող եք էդքան իջնել ու օգնականի վրա ձեռք բարձրացնել… Լավ դուք պատգամավոր եք, թե՞ փալաս …

Էս ովքե՞ր եք…

Վախեցած հավե՜ր, դուք պատերազմից հետո անգամ Արցախ չեք գնում… Ո՞վ եք դուք…

Ինքնաոչնչացման ճանապարհը ինչո՞ւ եք էսքան էժան մեթոդներով ընտրել…»,- գրել է Հովսեփյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի օգնականը լրագրողներին պատմել է, որ ինքը միջանցքով անցնելիս ձայներ է լսել և մոտենալով տեսել է, որ իշխող խմբակցության պատգամավորները փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում մի քանի հոգով ծեծի են ենթարկել ընդդիմադիր պատգամավորների երեք օգնականներին։ Մասնավորապես՝ ծեծողների թվում նա ճանաչել է Վահագն Ալեքսանյանին, Հրաչյա Հակոբյանին, տեսել է նաև Սիսակ Գաբրիելյանին։ Նա պնդում է, որ անվտանգության աշխատակիցները ներկա են եղել, սակայն որևէ կերպ չեն միջամտել։

Նրա խոսքով՝ մասնավորապես, ծեծի են ենթարկվել Արմենուհի Կյուրեղյանի, Թադեւոս Ավետիսյանի եւ Իշխան Սաղաթելյանի օգնականները, այդ թվում Գերասիմ Վարդանյանը։

Տպել