News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 22
USD
482.12
EUR
546.68
RUB
6.3
Տեսնել լրահոսը

«Ապրելու երկիր» կուսակցությունը իր գործունեության կարճ ժամանակահատվածի համար դրական է գնահատում ՏԻՄ ընտրություններում արձանագրված արդյունքները՝ ստանալով մոտ 20,000 ձայն (ընտրությունների մասնակիցների 10%)՝ ներկայացված լինելով 13 համայնքերում 41 ավագանու անդամներով։ Այս մասին ասված է կուսակցության քաղաքական խորհրդի տարածած հայտարարությունում։

«Դեկտեմբերի 5-ին Վանաձոր, Նոյեմբերյան, Մարտունի, Եղեգնաձոր, Ջերմուկ, Արարատ, Փարաքար, Նաիրի, Հրազդան, Արթիկ համայնքներում տեղի ունեցած ավագանու ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցությունը ներկայացված է լինելու ութ համայնքների ավագանու կազմերում՝ նախնական տվյալներով արձանագրելով հետևյալ արդյունքները՝

Փարաքար – 48.9%

Նոյեմբերյան – 29.6%

Արարատ – 7.0%

Հրազդան – 6.6%

Եղեգնաձոր- 4.8%

Վանաձոր-4.3%

Արթիկ - 4.3%

Ջերմուկ-4.1%

Մարտունի-3.7%

Նաիրի- 2.7%

Փարաքար համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությունը տարել է հաղթանակ՝ ակնկալելով ստանձնել համայնքի կառավարումը։

Շնորհակալություն ենք հայտնում մեր օգտին քվեարկած քաղաքացիներին։ Վստահեցնում ենք, որ մեր աշխատանքով լինելու ենք պատասխանատու այդ համայնքներում ծառայել համայնքի բնակիչների շահերին և համայնքների զարգացմանը։

Միևնույն ժամանակ, հարկ է արձանագրել, որ գրեթե բոլոր համայնքներում իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից տեղի են ունեցել վարչական ռեսուրսի չարաշահման բազմաթիվ դեպքեր՝ սպառնալիքներ, աշխատանքից ազատում, սոցիալական աջակցության անհամաչափ տրամադրում և այլն, իսկ իշխանության ցուցակներում նախկին իշխանության կարկառուն ներկայացուցիչների ներգրավումը և «տեղական հեղինակությունների» մասնակցությունը քարոզչությանը և բուն ընտրության օրվա գործընթացին հիշեցնում էին հին ու բարի ժամանակները՝ հերթական ծառայությունը հերթական իշխանությանը։

Նոյեմբերյան, Վանաձոր, Արթիկ, Արարատ համայնքներում համայնքի ղեկավարը ընտրվելու է ավագանու անդամների կողմից, որի վերաբերյալ կուսակցությունը իր դիրքորոշումը կհայտնի լրացուցիչ՝  նպատակ ունենալով համագործակցել ընդդիմադիր ուժերի հետ։

Ամփոփելով նոր ընտրակարգով անցկացված ՏԻՄ ընտրությունները՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը իր գործունեության կարճ ժամանակահատվածի համար դրական է գնահատում արձանագրված արդյունքները, ստանալով մոտ 20,000 ձայն (ընտրությունների մասնակիցների 10%)՝ ներկայացված լինելով 13 համայնքերում 41 ավագանու անդամներով։

Ստացած ձայների թվով և ավագանու անդամների թվով՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը արձանագրել է լավագույն արդյունքը իշխող կուսակցությունից հետո։

Մենք շարունակելու ենք մեր ակտիվ գործունեությունը համայնքների զարգացման գործում, որը համարում ենք կարևորագույն քայլերից՝ հզոր և բարեկեցիկ պետություն կառուցելու ճանապարհին»,- նշված է կուսակցության տարածած հայտարարությունում։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ