News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 22
USD
482.12
EUR
546.68
RUB
6.3
Տեսնել լրահոսը


Ոչ մի ճիշտ փաստ, ամեն ինչ սուտ ու կեղծիք: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով  Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսին:

Նրա խոսքով՝ Փաշինյանն ասուլիսում Արցախի իրավիճակից, կարգավիճակից, Սյունիքի, Հայաստանի ճանապարհների զավթման, չդադարող զիջումների, հայկական բանակի, պատերազմի ու դրա ավարտի մասին սուտ տեսակետներ է արտահայտել:

Ըստ պատգամավորի՝ Նիկոլ Փաշինյանը թշնամիների և նրանց վարձկանների վայրագությունների մասին լռել է և աչքի է ընկել ցեղասպանության իրողության աղավաղման ձգտումով:

«Հիմա գերիները սրանց համար արդեն հերոսներ չեն, վերածվել են հանցագործների, ասում էին շուտ էին ակնկալում նրանց վերադարձը, կրկին սուտ»,- հայտնեց Մկրտչյանը և շեշտեց, որ մեկ տարի անց դեռ իշխանությունն ասում է, որ շուտ է:

Ըստ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորի՝ Նիկոլ Փաշինյանը բոլոր հարցերին պատասխանել է երկար մտածված և լավ մշակված ստով:

«Հետ քաշվելու հրամաններից մինչև նահանջ, չկրակելու հրամաններից մինչև բանավոր պայմանավորվածություններով հայկական տարածքների հանձնում թուրքին ու էլի ամեն ինչ՝ ստով ու կեղծիքով համեմված, մեկ թուրքի հետ օպերատիվ կապով է շփվում և փորձում այն մեզ հրամցնել որպես բացառիկ հաջողություն, մեկ ասում, որ նման բան իսպառ գոյություն չունի, մեկ էլ նորից թուրքի հետ հանդիպում մուրում, որ հարցնի՝ արդյոք ուզում է հայերին ցեղասպանել, թե ոչ»,-հայտնեց Աննա Մկրտչյանը:

Ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ Փաշինյանը մեկ ասում է, որ ոչ մի դիվանագիտական գործիք չի աշխատում ու չի գործում, բայց հետո էլ ասում, որ ողջ Հայաստանն էլ կարող է բանակցման առարկա լինել:

Նրա կարծիքով՝ այսօրվա մեր իրականությունը մտածված ստերի արդյունքն ու հետևանքն է և դրա դեմ պայքարի միակ ձևը հետևողական ուշադրությունն է:

«Սրանք չեն դիմանում միայն հետևողականությանը, այն իրենց թշնամին է»,- նկատեց կին պատգամավորը և հիշեցնելով, որ կարմիր գծերի, արագաչափերի, օլիգարխներին մասով արված Նիկոլ Փաշինյանի բացարձակ ստերը բացահայտվել են՝ հավելեց. «Հիմա արդեն յուրաքանչյուրի համար կասկածից վեր է, որ սուտասանի լավագույն ընկերն արագաչափերը, կարմիր գծերն ու օլիգարխներն են»:

Աննա Մկրտչյանը հայտնեց, որ նույն հետևողականությունը պետք է ցուցաբերել պատերազմյա և հետպատերազմյա ստերն բացահայտելու առումով, որպեսզի բոլորով միասին կարողանան փաստել՝ «Դու ամբողջությամբ սուտ ես, Նիկո՛լ» թեզը:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ