News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 21
USD
482.12
EUR
546.68
RUB
6.3
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 6-ին «Կայուն գյուղատնտեսություն եւ էներգետիկա» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ արեւային էներգիայի աղբյուրներով աշխատող նոր տեխնոլոգիական նորարարական լուծումների շնորհանդես։ Ծրագիրն իրականացվում է «Բարի Արեւ» ընկերության կողմից՝ Արդշինբանկի ֆինանսավորմամբ։

Արդշինբանկի կորպորատիվ բիզնեսի հարցերով տնօրեն Արթուր Գյուլյազյանը նշեց, որ նախագծում կատարված ներդրումների ծավալը կազմել է մոտ 9 մլն 350 000 ԱՄՆ դոլար։ «Բանկը ֆինանսավորել է անհրաժեշտ գումարի 85%-ը, իսկ երաշխիքի համար լրացուցիչ հատկացրել է եւս 25 000 000 դրամ։ Վերականգնվող էներգետիկայի ոլորտում նախագծերի ֆինանսավորումը բանկի առաջնահերթություններից է։ Ընդհանուր առմամբ, միայն արեւային էներգիայի արտադրության ոլորտում բանկն արդեն 11 նախագծերում ընդհանուր 30,5 մլն դոլար է ներդրել։

Բանկը հետագայում եւս հատուկ ուշադրություն կդարձնի այս ուղղությանը: Հայաստանի Հանրապետությունն իր յուրահատուկ աշխարհագրական եւ կլիմայական պայմանների շնորհիվ մեծ ներուժ ունի։ Նման ծրագրերը չափազանց կարեւոր են մեր էներգետիկ անկախության եւ անվտանգության ապահովման համար»,- իր խոսքում ասաց Արթուր Գյուլազյանը։

«Այսօր «Բարի Արեւ» ընկերությունը ներդնում է նոր ինովացիոն կարողություններ, որոնք, անկասկած, ընդլայնում են ձեռնարկությունների եւ գյուղացիական տնտեսությունների ներուժը վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման հարցում, զգալիորեն նվազեցնում են ծախսերը, ինչպես նաեւ նոր հնարավորություններ են ընձեռում ավելի արդյունավետ, էներգախնայող եւ անխափան աշխատանքի համար»,- իր ելույթում ասաց «Բարի Արեւ» ընկերության տնօրեն Հայկ Հարությունյանը։

«Բարի Արեւ» ընկերությունը հայկական շուկայում գործում է շուրջ 3 տարի։ Այսօրվա դրությամբ ընկերությունը շահագործման է հանձնել արդյունաբերական մասշտաբի 3 արեւային կայան՝ յուրաքանչյուրը մոտ 6000 կՎտ հզորությամբ։ Արագածոտնում «Բարի Արեւ-1» եւ «Բարի Արեւ-2» կայանները ֆինանսավորվել են Արդշինբանկի կողմից։

Բանկի գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը 500 000 դոլար կհատկացնի Արցախում իրականացվող նախագծերի համար
«Ավրորան» արդեն ավելի քան 1 740 000 դոլար է հատկացրել Արցախում 80 նախագծերի աջակցությանը․․․
Օտարերկրյա ներդրողների իրավուքները շարունակվում են մնալ խախտված. «Անսուր Ինվեստ»
Ակներև է, որ վեճի առարկա այս գույքի վաճառքը պետք է անհապաղ դադարեցնել, քանի որ այն հանդիսանում է վեճի առարկա ...
«Դոմ Մոսկվի» կենտրոնը Իջևանում բացեց «Ռուսական կենտրոն»՝ Յունիբանկի ֆինանսական աջակցությամբ
Կրթական կենտրոնի բացմանը ներկա էին Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը, Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը, Տավուշի...
Արագածոտնի Կաթնաղբյուր գյուղում արևային ֆոտովոլտային էլեկտրակայան կկառուցվի
Կայանի կառուցման, փորձարկման և գործարկման համար անհրաժեշտ ներդրումների ընդհանուր գումարը կազմում է մոտ 1.8 մլրդ դրամ...
Արաբական «Մասդար» և «Էյր Արաբիա» ընկերություններն ակտիվացնում են տեղական ներդրումային շուկան
Դ․ Փափազյանը խոսել է «Այգ-1» ներդրումային ծրագրի մասին...
Անկարան «զգալի» ներդրումներ է ակնկալում ԱՄԷ-ից
«ԱՄԷ-ի հետ խնդիրներն ավարտվել են: Մենք թեւակոխում ենք մի շրջան, որն ամբողջությամբ հիմնված է համագործակցության եւ փոխշահավետության վրա...
Ամենաշատ