News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 21
USD
482.12
EUR
546.68
RUB
6.3
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի մուտքի մոտ այս պահին բողոքի ակցիա է ընթանում, որի մասնակիցները պահանջում են հանդիպում այն պատգամավորների հետ, որոնք «սենյակներում մարդկանց են ծեծել»:

«Այստեղ սպասում ենք էդ դուխով տղերքին, որ կաբինետներում մարդ են ծեծում: Եթե անգամ օգնականները թարս աչքով են նայել, իրենք պատգամավոր են, ազգընտրյալներ են  և պետք է կարողանան իրենց տիրապետել: Եթե չեն կարողանում իրենց տիրապետել, թող գնան ուրիշ տեղ. ԱԺ-ն չսարքեն խուլիգանական տեղ: Եթե մենք համբերում ենք այսքան, չի նշանակում, որ իրենք պետք է անցնեն բոլոր չափ ու սահմանները»,-  նշեց ակցիայի մասնակիցներից ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանը՝ հավելելով, որ մանրամասն չգիտի, թե ինչ է տեղի ունեցել:

«Եթե իրենք հարցը տանում են ինքնասիրության դաշտ, խնդիր չկա, եկեք տեսնենք, թե ով կպարտվի այդտեղ»,-ասաց նա՝ տեղեկացնելով, որ քիչ առաջ ԱԺ անդորրը հսկող ոստիկանները բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներից ՀՅԴ անդամ, կանադահայ գործարար Հրաչ Ջաբրայանին, ով ոստիկաններին ասաց․ «Նիկոլի ստրուկներ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի օգնականը լրագրողներին պատմել է, որ ինքը միջանցքով անցնելիս ձայներ է լսել և մոտենալով տեսել է, որ իշխող խմբակցության պատգամավորները փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում մի քանի հոգով ծեծի են ենթարկել ընդդիմադիր պատգամավորների երեք օգնականներին։ Մասնավորապես՝ ծեծողների թվում նա ճանաչել է Վահագն Ալեքսանյանին, Հրաչյա Հակոբյանին, տեսել է նաև Սիսակ Գաբրիելյանին։ Նա պնդում է, որ անվտանգության աշխատակիցները ներկա են եղել, սակայն որևէ կերպ չեն միջամտել։

Նրա խոսքով՝ մասնավորապես, ծեծի են ենթարկվել Արմենուհի Կյուրեղյանի, Թադեւոս Ավետիսյանի եւ Իշխան Սաղաթելյանի օգնականները, այդ թվում Գերասիմ Վարդանյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ