News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ֆիզիոլոգիայի ասպարեզում 2021 թվականի Նոբելյան մրցանակակիրներ Դեւիդ Ջուլիուսը եւ հայկական ծագմամբ ամերիկացի նյարդաբան Արտեմ Պատապուտյանն իրենց հայտնագործությանը նվիրված դասախոսություն են կարդացել։

Գիտնականները հայտնաբերել են ռեցեպտորներ, որոնք արձագանքում են ջերմաստիճանին եւ հպմանը: Գիտնականները կարողացել են բացահայտել իոնային ալիքներ, որոնք ակտիվանում են ջերմային էներգիայի փոփոխությունների հետ կապված, գործում են որպես օրգանիզմում ջերմաչափներ: Այլ կերպ ասած, նրանց հաջողվել է հասկանալ, թե ինչպես է ջերմաստիճանը կամ հպումը փոխակերպվում զգացողությունների:

Դասախոսության ընթացքում գիտնականները նկարագրել են իրենց հայտնագործության էությունը, որը կապված է այն հասկացության հետ, թե ինչպես է ջերմաստիճանը կամ մեխանիկական ուժը ակտիվացնում նյարդային ազդակները, որոնք թույլ են տալիս մարդուն ընկալել շրջակա միջավայրը։ Նյարդային ազդակների շնորհիվ է, որ մարմինը կարողանում է ջերմություն, սառնություն եւ հպում զգալ: Այս գործընթացները անհրաժեշտ են մարդու գոյատեւման համար:

Դասախոսության ընթացքում հայտնի է դարձել, որ Ջուլիուսը ուսումնասիրել է մենթոլին, մանանեխի յուղին եւ կծու պղպեղի բաղադրիչին արձագանքող ռեցեպտորները, իսկ Պատապուտյանը հայտնաբերել է ռեցեպտորների նոր դաս, որոնք արձագանքում են օրգանիզմի վրա մեխանիկական ազդեցություններին։

Այս հայտնագործությունները թույլ են տվել հասկանալ, թե ինչպես են նյարդային վերջավորությունները արձագանքում ջերմությանը, ցրտին եւ ազդեցությանը: Դափնեկիրները բացահայտել են այն մեխանիզմները, թե ինչպես է սոմատոսենսորային համակարգը թույլ տալիս զգալ ջերմաստիճանը, հպումը, ցավը եւ մարմնի շարժումը:

Դասախոսության ավարտին Արտեմ Պատապուտյանը շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր աջակցել են իրեն՝ նշելով, որ բազմաթիվ շնորհավորանքներ է ստանում Հայաստանից եւ Լիբանանից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ