News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 21
USD
482.12
EUR
546.68
RUB
6.3
Տեսնել լրահոսը


Քիչ առաջ կարմիրբերետավորները Ազգային ժողովի դիմացից բերման ենթարկեցին ԱԺ–ում իշխանական պատգամավորների կողմից ընդդիմադիր պատգամավորների օգնականներին ծեծի ենթարկելու դեմ բողոքող քաղաքացիներից մեկին՝  ՀՅԴ անդամ, կանադահայ գործարար Հրաչ Ջաբրայանին, որը ոստիկաններին անվանեց․ «Նիկոլի ստրուկներ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի օգնականը լրագրողներին պատմել է, որ ինքը միջանցքով անցնելիս ձայներ է լսել և մոտենալով տեսել է, որ իշխող խմբակցության պատգամավորները փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում մի քանի հոգով ծեծի են ենթարկել ընդդիմադիր պատգամավորների երեք օգնականներին։ Մասնավորապես՝ ծեծողների թվում նա ճանաչել է Վահագն Ալեքսանյանին, Հրաչյա Հակոբյանին, տեսել է նաև Սիսակ Գաբրիելյանին։ Նա պնդում է, որ անվտանգության աշխատակիցները ներկա են եղել, սակայն որևէ կերպ չեն միջամտել։

Նրա խոսքով՝ մասնավորապես, ծեծի են ենթարկվել Արմենուհի Կյուրեղյանի, Թադեւոս Ավետիսյանի եւ Իշխան Սաղաթելյանի օգնականները, այդ թվում Գերասիմ Վարդանյանը։ Ավելի ուշ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը պատմել էր, որ միջանցքում միջադեպ է եղել, որը հարթվել է, սակայն իշխանական պատգամավորները սուրճ խմելու պատրվակով ընդդիմադիրներին Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակ են հրավիրել, որտեղ 20 հոգով, այդ թվում՝ պատգամավորներ, հարձակվել ու ծեծի են ենթարկել երեք օգնականներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ