News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Կառավարության դիմաց այս պահին բողոքի ակցիա են իրականացնում անհետ կորած եւ գերի զինծառայողների հարազատները՝ իրենց դժգոհությունն արտահայտելով գերիների վերաբերյալ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի արած հայտարարությունների առնչությամբ:

Հարազատները զայրացած են ու պնդում են՝ ԱԺ նախագահի կողմից գերիներին դասալիք անվանելն անթույլատրելի եւ անընդունելի է:

«Ով որ կարա նենց անի, որ ես իմ երեխուց խաբար չունենամ, ուրեմն ինքն ազգային տականք ա, ես իր հետ խնդիր ունեմ, եթե կա մեկը, որն ուզում ա՝ ես իմ երեխու ճակատագիրը չիմանամ, իմ թշնամին ա: Հերիք եղավ, սաղիդ բալաները տանն են, հլ թող մեկիդ երեխան մի երկու օր տուն չգա, ի՞նչ կանեք: Տարի երկու ամիս ես չգիտեմ՝ երեխես ուր ա, էսի ասում ա՝ գերի չկա իմ համար, տո դու ո՞վ ես…Ես երեխա պահեմ, մեծացնեմ, տամ, բանակ տանեք, վարի տաք երեխեքին ու էսօր կանգնեք, ասեք՝ գերի չունե՞նք: Գերիներին դատելով ա սպառնում… Հարց չկա՝ բերեք երեխեքին, գործը քննեք, տես՝ եթե էդ երեխեն իրոք դասալիք ա, զենքն ինքնակապ քցել, վախեցել, փախել ու հանձնվել ա, դատի: Բայց եթե պարզվի, որ էդ երեխեն իր կամքով չի գերի ընկել, այլ տարել, քցել են գերի, սարքել են՝ ամենագեղարվեստական ձեւով սարքել եւ երեխեքին պլեն են ուղարկել, որ էսօր իրենց մութ ու կեղտոտ գործերն անեն գերիների հաշվին: Բեր իմ երեխուն, պարզվի՝ սխալ ա արել, հարց չկա՝ դատի, ոչ թե տարիուկես քթիցս բռնած էս դռնից էն դուռ տանես ու բերես, հետո էլ ասես՝ գերի չունե՞մ, էդ 300 հոգին ասեղ էի՞ն, որ կորան…Հերիք եղավ, լավ, ինչքա՞ն կարանք համբերենք, էսի ազգը կործանում ա, կանգնած իրար երեսի են նայում…»,- լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը:

Ժամեր առաջ «Դեժավյու» տելեգրամյան ալիքը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը միջոցառումներից մեկի ժամանակ քաղաքացու հետ զրույցում ասում, թե գերիներն իր համար «արդեն չկան»: Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ձայնագրությանն ու իր խոսքերին, Ալեն Սիմոնյանն ասել էր, թե կան զինվորներ և սպաներ, որոնք իրենց պարտականությունը չեն կատարել ու հայտնվել են գերության մեջ՝ ՀՀ սահմանը պաշտպանելու փոխարեն նախընտրել են հանձնվել։

Ավելի ուշ ԱԺ նախագահի խոսնակը հրապարակել է զրույցի ամբողջական սղագրությունը, ըստ որի եւ շրջանառվող ավելի ընդարձակ տեսանյութի՝ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով գերիների հարցին, ասել է.

«Եթե ես հիմա պետք է էդ գերիների պատճառով պիտի Սյունիք  կորցնեմ, եթե ես պիտի Սիսիան կորցնեմ, կներես, մի քիչ կարող է սխալ բան եմ ասում, բայց ես էդ գերիներին  համարում եմ, որ արդեն  իրենք չկան, իմ համար չկան:   Իսրայելը, երբ որ տեռորիստը վերցնում է ինքնաթիռ, ինքը տեռորիստի հետ չի բանակցում,  ինքը խփումա էդ ինքնաթիռը: Մենք պետք է հասկանանք՝ մի նժարի վրա ինչա դրած, իսկ  մյուսի վրա ինչա դրած: Այո, բնականաբար, մենք այդ տղերքին հետ ենք բերելու, դա չի քննարկվում: Բայց մենք չենք կարա ամբողջ Հայաստանը, Արցախը, ամբողջ հայությունը  պատանդ դնենք: Իսկ գիտե՞ս, թե ովքեր են էդ գերիները: Էդ էն մարդիկ են, որոնք  զենքը դրել եւ փախել են, մոլորվել են: Ես սա բարձր չեմ կարող ասել: Իրենք զենքը դրել եւ փախել են: Հայտնվել են գերության մեջ: Բնականաբար, մենք էդ տղերքին հետ ենք բերելու, դա չի քննարկվում: Էս մեր մեջա մնում, սա չբարձրաձայնեք խնդրում եմ ձեզ: Ես սա բարձրաձայն չեմ ասի, որովհետեւ նախ ծնողներին կվիրավորեմ եւ այլն, եւ այլն… Բայց մենք պետքա հասկանանք…»:

Տպել
Ամենաշատ