News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի բանակցությունները տետ-ա-տետ են ընթանում։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին ասել է, որ ուրախ է նրան կրկին տեսնելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ուրախ եմ ձեզ կրկին տեսնելու համար: Ցավոք, անցյալ անգամ G20-ում մենք չկարողացանք անձամբ հանդիպել: Հուսով եմ, որ հաջորդ անգամ, երբ մենք տեսնենք միմյանց, դա կլինի դեմ առ դեմ շփում»,- ժպտալով ասել է Բայդենը՝ տեսակոնֆերանսի ձեւաչափով անցկացվող բանակցությունների սկզբում։

«Ողջունում եմ ձեզ, պարոն նախագահ»,- ամերիկացի գործընկերոջն է դիմել ռուս առաջնորդը՝ ձեռքով ողջույնի շարժում անելով եւ ժպտալով։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ