News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամբողջ աշխարհում միլիարդատերերն ավելացրել են իրենց կարողությունը կորոնավիրուսի համավարակի ժամանակ։ Այս մասին ասվում է համաշխարհային անհավասարության մասին զեկույցում, որը պատրաստել են մի խումբ տնտեսագետներ, գրում է Bloomberg-ը։

Հետազոտության մեջ ասվում է, որ 2021 թվականին հաշվվում է 2755 միլիարդատեր, ովքեր տիրապետում են համաշխարհային հարստության 3,5 տոկոսին, ինչը երկու տոկոսով ավելի է, քան մինչեւ համավարակը՝ 2020 թվականի սկզբին: Միլիարդատերերի ընդհանուր կարողությունը կազմում է 13,1 տրիլիոն դոլար։ Համավարակի պայմաններում նրանք էլ ավելի են հարստացել՝ կուտակելով 4,1 տրիլիոն դոլար։ «Կորոնավիրուսային ճգնաժամը խորացրել է անհավասարությունը շատ հարուստների եւ մնացած բնակչության միջեւ»,- ասում է զեկույցի հեղինակներից Լուկաս Չանսելը:

Բացի այդ, ըստ զեկույցի, աշխարհում կա 520 000 մարդուց բաղկացած խումբ՝ առնվազն 19 միլիոն դոլար կարողությամբ։ Նրանք ձեռքում կենտրոնացած է համաշխարհային հարստության 11 տոկոսը, թեեւ նախորդ տարի այդ թիվը կազմում էր 10 տոկոս:

Փորձագետները առավել մեծ անհավասարություն են նշել Ռուսաստանում եւ Կենտրոնական Ասիայում՝ կապիտալի ընդհանուր մասնաբաժնում հարուստների թիվը կազմում է 45,9 տոկոս։ Ամենացածր անհավասարությունը Եվրոպայում է (25,2 տոկոս): Այնուհետեւ գալիս են արեւելյան Ասիան (30 տոկոս) եւ հարավային ու հարավարեւելյան Ասիան (34,3 տոկոս):

Զեկույցի հեղինակները նշել են որոշ տարածաշրջանային առանձնահատկություններ։ Այսպես, Լատինական Ամերիկան եւ Մերձավոր Արեւելքը առաջատար են եկամուտների անհավասար բաշխմամբ՝ հարստության ավելի քան 75 տոկոսը գտնվում է ամենահարուստ 10 տոկոսի ձեռքում: Այնուհետեւ գալիս են Ռուսաստանը եւ Սեւ Աֆրիկայի երկրները (Սահարայից հարավ)։ Հետաքրքիր է, որ ամենահարուստ մարդիկ ավելի շատ բացասական ազդեցություն են ունենում շրջակա միջավայրի վրա։ ԱՄՆ-ում հարուստների 10 տոկոսը մեկ անձի հաշվով տարեկան միջինը 73 տոննա ածխաթթու գազ է արտանետում մթնոլորտ, իսկ բնակչության ամենաաղքատ շերտերը 10 տոննայից պակաս են արտանետում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ