News
Լրահոս
News
Կիրակի
Հունվար 16
USD
480.88
EUR
550.94
RUB
6.32
Տեսնել լրահոսը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ է արել երկրներին լրացուցիչ քայլեր ձեռնարկել՝ ուղղված մինչեւ 2023 թվականը արդյունաբերական արտադրության տրանսճարպերի օգտագործման ամբողջական դադարեցմանը: Երեքշաբթի Ժնեւում հրապարակված զեկույցում նա մասնավորապես առաջարկել է սահմանափակումներ մտցնել տրանսճարպերի նկատմամբ կամ մասամբ արգելել հիդրոգենացված յուղի օգտագործումը:

Ինչպես նշել են փորձագետները, «բարձր եկամուտ ունեցող երկրներում ապրող 940 միլիոն մարդ պաշտպանված է [տրանսճարպերի սահմանափակման ոլորտում] լավագույն փորձի կիրառման շնորհիվ, սակայն ցածր եկամուտ ունեցող երկրներում ոչ ոք պաշտպանված չէ»: ԱՀԿ-ն հիշեցրել է, որ տրանսճարպերը «արհեստական ​​բաղադրիչներ են, որոնք կարելի է գտնել տորթերի, թխվածքների, թխվածքաբլիթների, կիսաֆաբրիկատների, սփրեդի մեջ, եւ որը կապված է սրտի կաթվածի եւ սրտի հիվանդությունից մահվան ռիսկի հետ»: «Պարենային համաշխարհային մատակարարումից տրանսճարպերի հեռացումը կարող է կյանքեր փրկել եւ նվազեցնել բեռը, որը առողջապահության համար ներկայացնում են սրտի հիվանդությունները», - ընդգծել է կազմակերպությունը:

Զեկույցում ասվում է, որ Բրազիլիան, Պերուն, Սինգապուրը, Թուրքիան, Մեծ Բրիտանիան եւ Եվրամիությունը քայլեր են ձեռնարկել 2021 թվականին այս ոլորտում «լավագույն փորձի» ներդրման համար։ Ընդհանուր առմամբ, այն երկրների թիվը, որոնց գործունեությունը արտադրանքից արդյունաբերական տրանսճարպերի վերացման ոլորտում ԱՀԿ-ի կողմից դրական է գնահատվում, հասել է 40-ի, եւ այդպիսով 1.4 միլիարդ մարդ պաշտպանված է «մահացու սննդային միացություններից»:

«Շնորհավորում եմ բոլոր երկրներին, որոնք ընդունել են կանոնակարգեր եւ տրանսճարպերի վերացման լավագույն փորձը», - զեկույցի հրապարակման կապակցությամբ հայտարարել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադhանոմ Գեբրեյեսուսը: Նա հիշեցրել է ԱՀԿ-ի սահմանած նպատակը՝ մինչեւ 2023 թվականը վերացնել արտադրված տրանսճարպերի օգտագործումը սննդի մեջ։ «Ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի գործոնի վերացումը մեզ հասանելի է։ Բոլոր երկրները պետք է ջանքեր գործադրեն իրենց բնակչությանը պաշտպանելու այդ վնասակար եւ ավելորդ բաղադրիչից», - ընդգծել է նա։

Այս կապակցությամբ Ժնեւում ԱՀԿ կենտրոնակայանում նշել են, որ «լավագույն փորձը» դեռեւս չի կիրառվում աշխարհի 15 երկրներից 10-ում, որտեղ «հատկապես ծանր է տրանսճարպերի հետ կապված խնդիրների բեռը. դրանք են Եգիպտոսը, Իրանը, Մեքսիկան, Ադրբեջանը, Էկվադորը, Պակիստանը, Կորեայի Հանրապետությունը, Բութանը, Նեպալը եւ Ավստրալիան: Կազմակերպությունը խորհուրդ է տվել, որ տրանսճարպերի օգտագործման սահմանափակումները կամ հիդրոգենացված յուղի մասնակի արգելքը լինեն առաջնահերթ միջոցառումներ: ԱՀԿ-ի առաջարկած այլ քայլերը ներառում են ներդրումներ տրանսճարպերի օգտագործման մոնիտորինգի եւ տարածաշրջանային մակարդակով կանոնակարգերի ընդունման ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել