News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կոլումբիայի խոշորագույն Bancocolombia բանկը հայտարարել է փորձնական նախագծի մեկնարկի մասին, որի շրջանակներում իր որոշ հաճախորդներ կկարողանան գնել եւ վաճառել կրիպտոարժույթներ՝ օգտագործելով իրենց բանկային հաշիվները, հայտնում է El Colombiano-ն:

Միաժամանակ նշվում է, որ փորձնական ծրագրին կմասնակցեն բանկի ոչ բոլոր հաճախորդները, այլ միայն նրանցից 5000-ը, որոնց բանկը կհամարի կրիպտոարժույթների ոլորտում բավարար գիտելիքներ եւ հմտություններ ունեցող։

«Այս մեկամյա փորձնական նախագծում, որը մեկ տարի կտեւի, օգտատերերը կկարողանան կրիպտոարժույթների մասին ուղղակիորեն բանակցել նյույորքյան Gemini կրիպտոարժութային բորսայի հետ, մինչդեռ Bancolombia-ն թույլ կտա նրանց օգտագործել իրենց խնայողությունները կամ ընթացիկ հաշիվները՝ գնման գործընթացը իրենց թվային ալիքներով ավարտելու կամ գումար փոխանցելու համար, որը նրանք ունեն Gemini-ում՝ կոլումբիական ֆինանսական հաստատության հետ կապված իրենց հաշվին»,- ասել է բանկի փոխնախագահ Քրիստինա Արաստիան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ