News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Գերմանական ավտոմոբիլային հսկա BMW-ն նախատեսում է մինչեւ 2025 թվականը 2 միլիոն ամբողջովին էլեկտրական ավտոմեքենա վաճառել, հայտնել է Reuters-ը։

Ընկերությունը նշել է, որ մինչ օրս արդեն վաճառել է 1 միլիոն էլեկտրամոբիլ, որը ներառում է ամբողջովին էլեկտրական եւ հիբրիդային մոդելներ։ «Վաճառված մեքենաների մոտ 70 տոկոսը հիբրիդային մեքենաներ են», - ասել է BMW-ի կառավարման խորհրդի անդամ Փիթեր Նոտան: Նրա խոսքով՝ Էլեկտրական մեքենաների վաճառքը նոյեմբերին ավելի ցածր է եղել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ մեքենաների արտադրության մեջ կիսահաղորդչային չիպերի պակասի պատճառով։  

Ավտոարտադրողը վաղուց դեմ է հանդես գալիս բացառապես էլեկտրական մեքենաների արտադրության վրա կենտրոնանալուն: Բացի այդ, ընկերությունը պայքարում է ներքին այրման շարժիչներով աշխատող մեքենաների գնման արգելքների դեմ:

BMW-ն նախատեսում է մինչեւ 2030 թվականը վաճառել ամբողջովին էլեկտրական մոդելների առնվազն 50 տոկոսը։ Արտադրողն ընդգծել է, որ լիցքավորման ենթակառուցվածքի բացակայությունը մեծ խոչընդոտ է սպառողների շրջանում էլեկտրական մեքենաների պահանջարկի ընդլայնման համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ