News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ զրույցում մտահոգություն է հայտնել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, դիվանագիտական կարգավորման կոչ է արել եւ զգուշացրել է, որ ռազմական էսկալացիային կհետեւի Արեւմուտքի կոլեկտիվ պատասխանը՝ վճռական տնտեսական այլ միջոցների տեսքով հաղորդել է Սպիտակ տունը:

Երկու երկրների առաջնորդների բանակցությունները կայացել են երեքշաբթի՝ առցանց ձեւաչափով, եւ տեւել են մոտ երկու ժամ։

«Նախագահ Բայդենը բարձրաձայնել է ԱՄՆ-ի եւ մեր եվրոպացի դաշնակիցների խորը մտահոգությունը Ուկրաինայի շուրջ ռուսական ուժերի կուտակման կապակցությամբ եւ հասկացրել է, որ ԱՄՆ-ը եւ մեր դաշնակիցները ռազմական էսկալացիայի դեպքում կպատասխանեն վճռական տնտեսական եւ այլ միջոցներով»,- ասված է հաղորդակցության մեջ։

Նշվում է նաեւ, որ Պուտինի հետ զրույցում Բայդենը հաստատել է իր աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաեւ «դեէսկալացիայի եւ դիվանագիտությանը վերադառնալու կոչ է արել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ