News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վարդենիսի ՏԻՄ ընտրություններում համապատասխանաբար երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրած ընդդիմադիր ուժերը՝ 37.76%  ստացած «Ահարոն Խաչատրյան» եւ 16.51% ստացած «Միասնական Վարդենիս» դաշիքները, կոալիցիա ձեւավորելու մասին հուշագիր են ստորագրել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Միասնական Վարդենիս» դաշինքի տարածած հաղորդագրությունից:

Այսպիսով, Վարդենիսում ՏԻՄ ընտրությունների արդյունքում ձայների 46.11%-ը ստացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի համամասնական ցուցակը գլխավորում է Վարդենիսի գործող քաղաքապետ Արամ Մելքոնյանը, չի կարողանա տեղական իշխանություն ձեւավորել:

«Ահարոն Խաչատրյան» դաշինքի համայնքապետի թեկնածուն Գեղարքունիքի մարզի Տորֆաշեն համայնքի գործող ղեկավար Ահարոն Խաչատրյանն է, «Միասնական Վարդենիս» դաշինքի համամասնական ցուցակի առաջինը համարը Վարդենիսի նախկին քաղաքապետ Արամ Հարությունյանն է:

Թալին խոշորացված համայնքում եւս ընտրություններին մասնակցած 3 ուժեր՝ «Զարթոնք», «Հայք» եւ «Մեր համայնքը» կուսակցությունները, կոալիցիա են ձեւավորել, եւ ՔՊ-ն այդ համանքում եւս չի կարողանա իշխող մեծամասնություն կազմել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ