News
Լրահոս
News
Կիրակի
Հունվար 16
USD
480.88
EUR
550.94
RUB
6.32
Տեսնել լրահոսը


Երեկ՝ դեկտեմբերի 8-ին, Ազգային ժողովի շենքում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո ոստիկանությունն ուժեր է կենտրոնացրել ԱԺ–ի մոտակայքում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի օգնականը լրագրողներին պատմել է, որ ինքը միջանցքով անցնելիս ձայներ է լսել և մոտենալով տեսել է, որ իշխող խմբակցության պատգամավորները փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում մի քանի հոգով ծեծի են ենթարկել ընդդիմադիր պատգամավորների երեք օգնականներին։ Մասնավորապես՝ ծեծողների թվում նա ճանաչել է Վահագն Ալեքսանյանին, Հրաչյա Հակոբյանին, տեսել է նաև Սիսակ Գաբրիելյանին։ Նա պնդում է, որ անվտանգության աշխատակիցները ներկա են եղել, սակայն որևէ կերպ չեն միջամտել։

Նրա խոսքով՝ մասնավորապես, ծեծի են ենթարկվել Արմենուհի Կյուրեղյանի, Թադեւոս Ավետիսյանի եւ Իշխան Սաղաթելյանի օգնականները, այդ թվում Գերասիմ Վարդանյանը։

Միջադեպից հետո բողոքի ակցիա էր տեղի ունեցել Ազգային ժողովի շենքի մոտ, որի մասնակիցները պահանջում էին միջադեպին մասնակից պատգամավորներին իջնել եւ պարզաբանում տալ իրենց, իսկ վերջում նաեւ պահանջեցին նրանցից վայր դնել մանդատները՝ տալով ողջամիտ ժամկետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ֆոտոռեպորտաժներ