News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Քվինսլենդ նահանգի Ռիչմոնդ քաղաքի մոտակայքում ավելի քան 110 միլիոն տարեկան իխտիոզավրի բրածո մնացորդներ են հայտնաբերվել, հայտնում է The Canberra Times-ը:

Ըստ Kronosaurus Korner թանգարանի տնօրեն Ռոբ Այվերսի` իխտիոզավրի գանգը հայտնաբերվել է Ռիչմոնդից 10 կմ դեպի հյուսիս (գտնվում է Քերնսից 700 կմ հարավ-արեւմուտք) պեղումների ժամանակ, որտեղ 2018 թվականին անհետացած ծովային սողունների բրածոներ էին հայտնաբերվել… «Մենք նորից գնացինք պեղումների վայր՝ տեսնելու` արդյոք այլ մնացորդներ կան այնտեղ, եւ իխտիոզավրի գանգի մի մեծ բեկոր գտանք»,- պատմել է Այվերսը:

Ըստ պալեոնտոլոգի` գիտնականներին հաջողվել է նախ «մեծ սողունի հինգ կամ վեց մետր երկարությամբ» գանգի մի մեծ բեկոր գտնել, ապա` եւս մի քանի լավ պահպանված ոսկորներ։ «Մենք գտանք նրա մռութի, ատամների եւ ծնոտի բեկորները»,- ասել է նա՝ նշելով, որ, ըստ նախնական տվյալների, Ռիչմոնդի շրջակայքում հայտնաբերված բրածոներն առնվազն 112 միլիոն տարեկան են։ Գիտնականներին երկար աշխատանք է  սպասվում բրածոների հայտնաբերման եւ նկարագրման համար, իսկ կոդավորումից հետո գանգը կցուցադրվի Kronosaurus Korner museum-ում:

Ավելի վաղ Ռիչմոնդում 10 մետրանոց կրոնոզավրի մնացորդներ էին հայտնաբերվել, որը 90 միլիոն առաջ հսկա կրիաների էր որսում, երբ Ավստրալիա մայրցամաքի հյուսիսային հատվածի մեծ մասը ընդարձակ ներքին ծովի տակ էր: Իսկ 2021 թվականի օգոստոսին այստեղ Ավստրալիայի ամենամեծ թռչող սողունի՝ պտերոզավրի կմախքի քարացած բեկորներ էին հայտնաբերվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ