News
Լրահոս
News
Կիրակի
Հունվար 16
USD
480.88
EUR
550.94
RUB
6.32
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երեքշաբթի հաստատել է 2022 ֆինանսական տարվա (սկսվել է հոկտեմբերի 1-ին) պաշտպանական բյուջեի նախագիծը՝ շուրջ 770 մլրդ դոլարի չափով։ Քվեարկությունը հեռարձակել է C-SPAN հեռուստաալիքը։

Փաստաթղթին կողմ է քվեարկել 363 օրենսդիր, դեմ՝ 70-ը։ Բյուջեն դեռ պետք է հաստատվի Սենատի կողմից, որից հետո այն կստորագրի նախագահը։ 

Երեքշաբթի օրը կոնգրեսականների կողմից հաստատված օրինագծի տարբերակը նախապես համաձայնեցվել էր ամերիկյան օրենսդիր մարմնի երկու պալատների կողմից։ Ի թիվս այլնի, այն պարունակում է Ռուսաստանի դեմ ուղղված զսպման հարցով եվրոպական նախաձեռնության ծրագրին 4 միլիարդ դոլար հատկացնելու մասին դրույթ։ Նախատեսվում է 300 մլն դոլար հատկացնել Ուկրաինային ռազմական օգնության համար, եւս 150 մլն դոլար կծախսվի բալթյան երկրների հետ անվտանգության ոլորտում համագործակցության համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել