News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոիկեն հայտարարել է, որ եկող տարվանից Ճապոնիայի մայրաքաղաքում կսկսեն միասեռական զույգերի մասին վկայականներ տալ, գրում է ՏԱՍՍ-ը։

«Դա կօգնի լուծել առօրյա կյանքի խնդիրները եւ կնպաստի, որպեսզի Տոկիոյի բնակիչները հասկանան բազմազանությունը։ Մենք դիտարկում ենք համակարգը շատ մարդկանց հասանելի դարձնելու հնարավորությունը»,- բացատրել է նա։

Նշվում է, որ Ճապոնիայի որոշ շրջաններում տեղի իշխանություններն արդեն ընդունել են միասեռական ամուսնություններին հավանություն տալու որոշումներ, բայց այդ թույլտվությունները կրում են խորհրդանշական բնույթ եւ չունեն պաշտոնական ուժ պետական մակարդակով համապատասխան օրենսդրական հիմքի բացակայության պատճառով։

Մինչ այդ Սապորո քաղաքի դատարանը Ճապոնիայում առաջինն էր վճիռ կայացրել, որ միասեռական ամուսնությունների՝ երկրում գոյություն ունեցող արգելքը հակասահմանադրական է։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ