News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 25
USD
481.63
EUR
545.49
RUB
6.17
Տեսնել լրահոսը

Կանադացի հետազոտողները հարցում են անցկացրել շների տերերի շրջանում: Նրանց խնդրել են թվարկել բառերը, որոնք իրենց ընտանի կենդանիները հասկանում կամ որոնց արձագանքում են: Պարզվել է, որ շները միջինում կարողանում են մտապահել 89 բառ եւ արտահայտություն։ Այնուամենայնիվ, ընտանի կենդանուն հաջողվել է ռեկորդ սահմանել՝ սովորելով 215 բառ եւ արտահայտություն, հայտնում է Planet-today-ը։

Հարցման համար հրավիրվել է 165 կամավոր` իրենց ընտանի կենդանիներով։ Բոլոր շները տարբեր ցեղատեսակների էին։ Բոլորովին տարբեր էին նաեւ այն բառերն ու արտահայտությունները, որոնց տերերը սովորեցնում էին իրենց չորքոտանի ընկերներին։ Հաճախ լինում էին սովորական եւ ծանոթ հրամաններ, բայց կային նաեւ այլ, ավելի բարդ բառեր։ Նշվում է, որ շատ շների դեպքում հիշելու համար ուսուցում էր պահանջվում, սակայն որոշ ընտանի կենդանիներ կարողացել են ինքնուրույն նոր բառեր սովորել:

Դա բացատրվում է շների էվոլյուցիոն գործընթացներով, որոնք սերտ ու անմիջականորեն կապված են մարդկանց հետ։ Հաղորդակցման ազդանշաններին արձագանքելու նրանց կարողությունը կարեւոր դեր է խաղում մարդու կյանքում նրանց ներկայության հարցում: Այս հետազոտությունը լրացնում եւ հաստատում է նախորդ աշխատանքը, որը ցույց էր տվել, որ շներն արդյունավետորեն արձագանքում են հստակ հրամաններին, այլ ոչ թե` վերացական բառերին:

Առավել խելացի ցեղատեսակներն են ավստրալիական եւ գերմանական հովվաշները, կոլիները, բիշոն Ֆրիզեն եւ մի քանի այլ ցեղատեսակ: Այս ցեղատեսակներն ավելի շատ բառեր են սովորում եւ ավելի շատ հրամանների են ​​արձագանքում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կլիմայական ճգնաժամը հանգեցրել է Անտարկտիկայում պինգվինների խմբերի թվի աճին
Պինգվինները կարող են նախազգուշացնել Անտարկտիկայի էկոհամակարգի ընդհանուր վիճակի մասին...
Ինչու են սատկել Երևանի կենդանաբանական այգու թռչունները. պարզաբանում
Վերջին ամիսներին կենդանիների կասկածելի պատճառներով անկումներ չեն...
Հոնկոնգում նախատեսում են սպանել 2000 գերմանամկան քովիդի հետ կապված. գերմանամուկ պահողները զայրացած են
Հոնկոնգը մտադիր է ոչնչացնել 2000 գերմանամուկ...
Գիտնականներն ապացուցել են, որ Գոֆինի կակադուները կարող են մտածել եւ օգտագործել գործիքներ
Մեկ այլ փորձի ժամանակ 15 թռչուններից 2-ը կարողացել են ճյուղից փայտ պատրաստել․․․
Անտարկտիկայի հարավում գիտնականները սառցե ձկների բազմացման խոշոր գաղութ են հայտնաբերել
«Մենք չորս ժամվա ընթացքում ձկան բույնը բնի հետեւից էինք գտնում»․․․
Գիտնականները պարզել են, որ միջնադարյան մարտական ձիերը պոնիից մեծ չեն եղել
Միջնադարում ձիու միջին չափն ավելի փոքր է եղել...