News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Comedy Pet Photo Awards-2021 (CPPA) մրցույթի կազմակերպիչներն ընտրել են ընտանի կենդանիների ամենազվարճալի լուսանկարների եզրափակչի մասնակիցներին եւ հաղթողին, տեղեկացրել են CPPA կոմիտեի մամուլի ծառայությունում։

Բացարձակ հաղթող են դարձել Զոյի Ռոսն ու նրա Whizz pop լուսանկարը, որտեղ պատկերված է օճառի պղպջակներով խաղացող լոբրադորի ձագը։ Լուսանկարն արվել է Փենքրիջում (Մեծ Բրիտանիա)։ Զոյի Ռոսը կստանա հուշագիր, որով հաստատվում է ընտանի կենդանիների լավագույն լուսանկարչի կոչումը, կեր շան համար եւ դրամական պարգեւ երկու հազար ֆունտ սթեռլինգի չափով։

«Մենք չէինք էլ մտածում հաղթանակի մասին, բայց որոշեցինք մասնակցել մրցույթին, որովհետեւ մեզ դուր եկավ բարեգործական կազմակերպությանն օգնելու գաղափարը՝ պարզապես զվարճալի լուսանկար ուղարկելով,- ասել է Զոյի Ռոսը։- Փեփերը ամենաերջանիկ շնիկն է, որին մենք երբեւէ հանդիպել ենք եւ որին խենթի պես սիրում ենք»։

Մրցույթը ստեղծվել է Փոլ Ջոյնսոն-Հիքսի եւ Թոմ Սալամի կողմից։ Ինչպես պատմել են կազմակերպիչները, նպատակը այն դրական եւ կարեւոր դերը նշելն է, որը կարող են ունենալ ընտանի կենդանիները մեր կյանքում։ Այն նաեւ ուղղված է Մեծ Բրիտանիայում անտուն ընտանի կենդանիներին օգնություն ցուցաբերելուն. անդամավճարներից եւ նվիրատվություններից գոյացած հասույթի մի մասը ուղղվել է Animal Support Angels բարեգործական կազմակերպության աջակցությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ