News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չինաստանն ակտիվորեն զարգացնում է իր ռազմական հնարավորությունները Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո համաշխարհային կարգի եւ անվտանգության կառուցվածքը վերափոխելու համար: Այս մասին Wall Street Journal-ի կազմակերպած ֆորումում ասել է ԱՄՆ Զինված ուժերի շտաբերի պետերի կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Չինաստանը, նրա խոսքով, մեծ ներդրումներ է կատարում իր ռազմածովային ուժերի զարգացման, հիպերձայնային զենքի մշակման եւ ռազմական տեխնոլոգիաների կատարելագործման համար, որպեսզի դառնա աշխարհում առաջատար երկիրը, ինչպես Ռուսաստանը կամ Միացյալ Նահանգները: Այդ պլանի իրականացումը, գեներալի համոզմամբ, կփոխի ուժերի հավասարակշռությունը աշխարհում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։  

«Մենք մտնում ենք աշխարհ, որն աշխարհառազմավարական առումով ավելի բարդ է։ Մենք մտնում ենք մի աշխարհ, որտեղ տեխնոլոգիաները զարգանում են մարդկության պատմության մեջ չտեսնված տեմպերով: Այսպիսով, դա կլինի ավելի բարդ եւ պոտենցիալ ավելի անկայուն աշխարհ»,-ասել է գեներալը։

Նա նաեւ անդրադարձել է ռուս-ուկրաինական սահմանին տիրող իրավիճակին։ Միլին զորքերի տեղաշարժը Ռուսաստանի Դաշնությունում «շատ լուրջ» եւ «մասշտաբով ու ծավալով» տարբերվող է անվանել այն ամենից, ինչը, նրա խոսքով, ԱՄՆ-ն նկատել է ապրիլին։

«Ըստ իս՝ դիվանագիտական ​​միջոցներով դեէսկալացիայի շատ հնարավորություններ կան»,- ասել է գեներալը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ