News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 30
USD
388.21
EUR
421.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը


Թեեւ մենք գիտենք, որ իշխանությունները, մեղմ ասած, անգործություն են դրսեւորում, բայց եւս մեկ անգամ իրենցից պահանջեցինք, որ հրապարակավ հաստատեն՝ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնողի հայտարարությունը իրենց թիմի պաշտոնական դիրքորոշումն է, թե ոչ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ-ի մոտ անհետ կորած եւ գերեվարված զինծառայողների ծնողների բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը:

«Մինչ այս պահը ոչ հաստատում, ոչ հերքում չունենք: Այդ պնդումը եւ այդ հարցադրումը եւս մեկ անգամ կհնչեցվի եւ պատասխանի բացահայության պարագայում մենք բոլորս հակված ենք արդեն ամուր այն դիրքորոշմանը, որ այո, սրանք իրենց պաշտոնական դիրքորոշումն է, իրենք կարծում են, որ գերիների հարց գոյություն չունի»,-ասաց նա:

Նույն խմբակցությունից Աննա Գրիգորյանն էլ հավելեց. «Եվ սա Ադրբեջանի համար նվեր է: Եթե բոլոր հարթակներում սա առաջին հարցն է, որ մենք բարձրաձայնում ենք, հիմա ադրբեջանական կողմը կարող է ասել՝ դուք  ի՞նչ եք մեզնից պահանջում, եթե ձեր բարձրաստիճան ղեկավարությունն ու քաղաքական մեծամասնությունը կարծում է, որ այդ հարցը գոյություն չունի»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին  «Դեժավյու» տելեգր ամյան ալիքը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը միջոցառումներից մեկի ժամանակ քաղաքացու հետ զրույցում ասում, թե գերիներն իր համար «արդեն չկան»: Ավելի ուշ ԱԺ նախագահի խոսնակը հրապարակել է զրույցի ամբողջական սղագրությունը, ըստ որի եւ շրջանառվող ավելի ընդարձակ տեսանյութի՝ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով գերիների հարցին, ասել է.

«Եթե ես հիմա պետք է էդ գերիների պատճառով պիտի Սյունիք  կորցնեմ, եթե ես պիտի Սիսիան կորցնեմ, կներես, մի քիչ կարող է սխալ բան եմ ասում, բայց ես էդ գերիներին  համարում եմ, որ արդեն  իրենք չկան, իմ համար չկան: Իսրայելը, երբ որ տեռորիստը վերցնում է ինքնաթիռ, ինքը տեռորիստի հետ չի բանակցում,  ինքը խփումա էդ ինքնաթիռը: Մենք պետք է հասկանանք՝ մի նժարի վրա ինչա դրած, իսկ  մյուսի վրա ինչա դրած: Այո, բնականաբար, մենք այդ տղերքին հետ ենք բերելու, դա չի քննարկվում: Բայց մենք չենք կարա ամբողջ Հայաստանը, Արցախը, ամբողջ հայությունը  պատանդ դնենք: Իսկ գիտե՞ս, թե ովքեր են էդ գերիները: Էդ էն մարդիկ են, որոնք  զենքը դրել եւ փախել են, մոլորվել են: Ես սա բարձր չեմ կարող ասել: Իրենք զենքը դրել եւ փախել են: Հայտնվել են գերության մեջ: Բնականաբար, մենք էդ տղերքին հետ ենք բերելու, դա չի քննարկվում: Էս մեր մեջա մնում, սա չբարձրաձայնեք խնդրում եմ ձեզ: Ես սա բարձրաձայն չեմ ասի, որովհետեւ նախ ծնողներին կվիրավորեմ եւ այլն, եւ այլն… Բայց մենք պետքա հասկանանք…»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զոհված զինծառայողների ծնողների համար փոխնակ մոր և դոնորական ձվաբջջի ծախսերը կփոխհատուցվեն. Հատկացվեց 23,5 մլն դրամ
Փոխհատուցման չափերը հետեւյալն են՝ փոխնակ մոր ծառայությունից օգտվելու համար պայմանագրով նախատեսված վճարի 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 5,5 մլն. դրամը և դոնորական ձվաբջջի ձեռքբերման համար...
Այսօր հանդիպել եմ արցախյան պատերազմներում անհայտ կորած ազատամարտիկների ծնողների հետ. Արցախի պետնախարար
Հավաստիացնում եմ, որ իմ ողջ գործունեության ընթացքում ձեռնարկելու եմ բոլոր հնարավոր միջոցները հանդիպման…
ԿԽՄԿ ներկայացուցիչները Ադրբեջանում պահվող հայ գերիներին վերջին անգամ այցելել են մարտի սկզբին
Գերիները հնարավորություն են ունեցել հեռախոսազրույց ունենալ իրենց ընտանիքի անդամների հետ...
«Խոսեք ձեր նախագահի հետ». Դավիթ Խաժակյանը պատասխանել է ադրբեջանցի պատվիրակի կեղծ քարոզչական թեզերին
Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների…
57 անհետ կորած զինծառայողների ընտանիքների աջակցությունը երկարացվել է 2 ամսով. Այն կազմում է ամսական 300 հազար դրամ
Անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության...
Գարնանային աշխատանքները սկսել են, բայց ադրբեջանցիները չեն թողնում, որ բնակիչներն այգիներում աշխատեն. Ճարտարի քաղաքապետ
Հեռվից անկանոն կրակում են աշխատող մարդկանց վրա...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ