News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Երեւանում, դեկտեմբերի 7-ին, կրակոցներ են հնչել. ժամը 09:30-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ստորին վերջույթների կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց  մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: 

Shamshyan.com-ի հաղորդմամբ, մինչ Էրեբունու հիվանդանոցի բժիշկները պայքարում  էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, Էրեբունու ոստիկանները պարզել են, որ նա Երևանի բնակիչ, 21-ամյա Ռոբերտ Ն.-ն է:

Ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ  նա դանակահարվել է Գաջեգործների փողոցում: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում:

Իրավապահները պարզել են, որ դեկտեմբերի 6-ին, ժամը 22:00-ին,  ապա դեկտեմբերի 7-ին, ժամը 08:30-ին Դավիթ Բեկի փողոցի հասցեներից մեկում Ռոբերտ Ն.-ն իր ընկերների՝ Լոռու մարզի բնակիչ, 21-ամյա Ավետիք Ա.-ի, Երևանի բնակիչ,  24-ամյա  Դավիթ Պ.-ի, Գեղարքունիքի մարզի բնակիչ,  20-ամյա Բեգլար Հ.-ի  հետ վիճաբանել են  Լոռու մարզի բնակիչներ,  28-ամյա Մհեր Կ.-ի, 22-ամյա Էմանուել Ա.-ի և նրանց ընկերների հետ, որի ժամանակ, խախտելով հասարակական կարգը, միմյանց նկատմամբ տվել են հայհոյանքներ, ձեռքերով և ոտքերով, այնուհետև մահակներով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, ինչի հետևանքով էլ ստացել են մարմնական վնասվածքներ:

Ըստ նախնական տեղեկությունների՝  դեկտեմբերի  7-ին վիճաբանության ժամանակ Մհեր Կ.-ն դանակով հարվածել է Ռոբերտ Ն.-ին, իսկ Դավիթ Պ.-ն իր մոտ եղած «Վալտեր» տիպի ատրճանակով մի քանի անգամ անկանոն կրակոցներ է արձակել Մհեր Կ.-ի և նրա ընկերների ուղղությամբ: Էրեբունու ոստիկանները Դավիթ Պ.-ին ժամերի ընթացքում հայտնաբերել են Երևանում, այնուհետև նա ավտոմեքենայի սրահից ոստիկաններին է ներկայացրել ատրճանակը և 1  հատ մետաղյա, 1 հատ փայտյա մահակներ:

Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կռվի մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու  ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ